Քաղաքական13:31, 08 Ապրիլ 2021
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը մեկնաբանել է թուրք-ամերիկյան հարաբերությունները
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուրաթ Մերջանը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին:
Մերջանը նշել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առկա խնդիրները չպետք է փչացնեն համագործակցությունը: Նա խոստացել է ջանքեր գործադրել ընդլայնելու թուրք-ամերիկյան համագործակցությունն այնպիսի հնարավոր ոլորտներում, որտեղ կողմերն իսկապես ունեն ընդհանուր շահեր:
Մերջանը, անդրադառնալով այն հարցին՝ թե երկողմ հարաբերություններում արդյոք անվստահության խնդիր կա, պատասխանել է.
«Եթե մենք առկա խնդիրների վրա կենտրոնանանք և մեր հարաբերությունները կառուցենք զուտ այդ շրջանակում, ապա իրականում շատ առաջընթաց չենք կարողանա գրանցել: Իսկ գիտենք, որ Թուրքիան և Ամերիկան շատ երկար տարիներ դաշնակցային հարաբերություններ ունեն և անդրատլանտյան համերաշխության ամենակարևոր երկու մեծ երկրերն են»:
Նրա համոզմամբ՝ բնական է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում կարող են վերելքներ և վայրէջքներ լինել: ԱՄՆ-ը, որպեսզի կարողանա շարունակել իր համաշխարհային դերակատարությունը, պետք է Մերձավոր Արևելքում շարունակի իր գոյությունը:
Այնուհետև խոսելով ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերումից հետո թուրք-ամերկյան հարաբերություններում առաջացած լարվածության թեմայից՝ Մերջանն ասել է, որ այդ թեմայի շահարկումը ոչ ոքի օգուտ չի բերի:
Դեսպանի կարծիքով՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա «բացասաբար ազդող» մյուս հարցը Հայոց ցեղասպանության հարցն է:
«Մինչև այսօր ԱՄՆ-ի ոչ մի նախագահ այսպես կոչված ցեղասպանություն բառը չի օգտագործել: Նորընտիր նախագահ Ջո Բայդենը վերջնական որոշում կկայացնի օգտագործե՞լ այդ տերմինը (ցեղասպանություն բառը-խմբ.), թե՞ ոչ։ ԱՄՆ-ի նախագահներն ամեն տարի ապրիլի 24-ին 1915թ. դեպքերը հիշատակելու համար հանդես են գալիս ուղերձով»,-ասել է նա:
Մերջանը նաև նշել է, որ այդ հարցում, ըստ ստեղծված իրավիճակի, Անկարայի կողմից անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |