Հասարակական11:00, 13 Ապրիլ 2021
Ռուսաստանը ժամանակավորապես կդադարեցնի Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը

Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանը ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը դադարեցնելու է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը, ընդ որում` և՛ կանոնավոր, և՛ չարտերային չվերթերը։
Տուրօպերատորներին խորհուրդ է տրվել դադարեցնել Թուրքիայի ուղղությամբ նախատեսված տուրերի վաճառքը։ Այդ ժամանակահատվածում Ռուսաստանը կասեցնելու է ավիահաղորդակցությունը նաև Տանզանիայի հետ։
Գոլիկովայի խոսքով` Թուրքիայում գտնվող ռուսաստանցիները հանգիստը շարունակելու կամ չարտերային չվերթերով վերադառնալու հնարավորություն են ունենալու։
«Մենք ուշի-ուշով կհետևենք, և եթե Թուրքիայի Հանրապետությունում և Տանզանիայի Հանրապետությունում իրավիճակը կայունանա, օպերատիվ կերպով կտեղեկացնենք մեր քաղաքացիներին, որպեսզի տուրեր գնելու հնարավորություն ունենան»։
Մինչև հունիսի 1-ը Թուրքիայի ուղեգիր գնած զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվել փոխել հանգստի ուղղությունը։ Իսկ Ռոստուրիզմին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել Թուրքիայի ուղեգրեր գնած զբոսաշրջիկներին օգնելու, այդ թվում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |