Տարածաշրջան11:24, 19 Ապրիլ 2021
Ռազմական համագործակցության աննախադեպ պայմանագիր Իսրայելի ու Հունաստանի միջև
Իսրայելն ու Հունաստանը ստորագրել են երկու երկրների պատմության մեջ իր խոշոր ծավալներով աննախադեպ պայմանագիր։ Տեղի ունեցածը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում՝ հաշվի առնելով թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությունը մի շարք հարցերում:
Պայմանագրով, որի արժեքը կազմում է 1.6 մլրդ դոլար, նախատեսվում է ստեղծել Հունաստանի ռազմաօդային ուժերի համար թռիչքային պատրաստության միջազգային կենտրոն։
Պայմանագիրն Իսրայելի կողմից ստորագրել է պաշտպանության նախարարության միջազգային պաշտպանական համագործակցության վարչության պետ Յաիր Կուլասը։ Վերջինիս խոսքերով՝ սա «մինչ այժմ կնքված խոշորագույն պաշտպանական համաձայնագիրն է երկու երկրների միջև»:
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն էլ նշում է, որ երկու երկրների համագործակցության հիմքում ընկած են Հունաստանի և Իսրայելի պաշտպանական գերատեսչությունների միջև ամուր հարաբերությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«TV100»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարարի՝ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա։
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
2025 թվականը զորանալու կորով կբերի հայ ժողովրդին ու հայոց պետությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |