Ցեղասպանություն12:48, 21 Ապրիլ 2021
Չավուշօղլուն՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լայնածավալ հարցազրույց է տվել թուրքական «Habertürk» լրատվականին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը:
Այս թեմայի առնչությամբ Չավուշօղլուն հետևյալ շեշտադրումներն է արել. «Ապրիլի 24-ի հարցում ԱՄՆ-ն ինքն էլ պետք է հարգի միջազգային իրավունքը/օրենքները: Ցեղասպանության սահմանումը տրված է ՄԱԿ-ի որոշումներում և պարզ կերպով նկարագրված է: ՄԻԵԴ-ն էլ այս հարցի վերաբերյալ որոշումներ ունի: Կան նաև տարբեր երկրների ՍԴ-ների որոշումները»:
Նրա պնդմամբ՝ եթե ԱՄՆ-ն հարգում է միջազգային օրենքը, ապա իրենք չպետք է ամեն օր քնեն-արթնանան այս մասին մտածելով:
«Մենք պետք է ձերբազատվենք մեր որոշ վախերից ու բարդույթներից: Ի՜նչ է՝ ամեն գիշեր պետք է մեռնենք, կամ վախից դողդողանք (այդ մտածմունքից): Սա չեմ ասում այն իմաստով, թե «Ամերիկա, եղբա՛յր, ինչ ասում ես, ասա»: Սակայն մենք, որպես մի պետություն, որը գիտի իր պատմությունը, պետք է մեզ վրա վստահ լինենք: Եթե ԱՄՆ-ն ցանկանում է վատթարացնել մեր հարաբերությունները, ընտրությունն իրենցն է»,-ասել է Թուրքիայի ԱԳ ղեկավարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |