Ցեղասպանություն10:43, 22 Ապրիլ 2021
Միջազգային մամուլ. Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկատվությամբ ողողված է ինչպես ամերիկյան, այնպես էլ միջազգային մամուլը:
Բայդենի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը The New York Times-ին հայտնել է, որ Հայոց ցեղասպանության մասին Բայդենը կխոսի ոճրագործության 106-րդ տարելիցին իր ուղերձում:
«Ներքին քննարկումներին լավատեղյակ պաշտոնյաները հայտնում են, որ նախագահ Բայդենը պատրաստվում է հայտարարել՝ կոտորածները ցեղասպանական գործողություն են եղել: Այս քայլը կազդարարի, որ ԱՄՆ հավատարմությունը մարդու իրավունքներին գերակա է Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները ռիսկի ենթարկելու հեռանկարին»,- գրում է պարբերականը:
Ամերիկյան CNN-ի անանուն երկու աղբյուրներ ևս տեղեկացրել են, որ Բայդենը պաշտոնական հայտարարության մեջ ճանաչելու է ցեղասպանությունը: «Խնդրին քաջատեղյակ երրորդ աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ պաշտոնյաները նաև ազդանշաններ են ուղարկել վարչակազմից դուրս գտնվող դաշնակիցներին, ովքեր պահանջում էին նախագահից պաշտնական հայտարարություն՝ հայտնելով, որ նախագահը ճանաչելու է ցեղասպանությունը»,- գրում է CNN-ը:
Լրատվամիջոցը հայտնել է, որ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություն տալ այս առթիվ: Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին հայտնել է, որ վարչակազմն այս մասին ասելիք կունենա հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին: CNN-ը հիշեցրել է, որ նախագահի թեկնածու Բայդենը խոստացել էր հավատարիմ մնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնառությանը:
«Ապրիլի 24-ին, երբ ողջ աշխարհում տեղի են ունենում ոգեկոչման արարողություններ, իր հայտարարության մեջ Բայդենն ամենայն հավանականությամբ օգտագործելու է «ցեղասպանություն» եզրույթը»,- Reuters-ին ասել է լավատեղյակ աղբյուրը:
Ցեղասպանության ճանաչմանը, ի թիվս այլ լրատվամիջոցների, անդրադարձել է Al-Jazeera-ն՝ ընդգծելով, որ Բայդենի կողմից գլխավորապես խորհրդանշական բնույթ ունեցող ճանաչման որոշումը կարող է ավելի լարել հարաբերությունները Թուրքիայի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |