Հարցազրույց10:20, 24 Ապրիլ 2021
Էստուկյան. «Հայաստանը պիտի կտրականապես մերժի Թուրքիայի` սահմանի բացման նախապայմանները»
Ermenihaber.am-ը ապրիլի 24-ին ընդառաջ հատուկ հարցազրույց է պատրաստել Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական երկլեզու շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր, պոլսահայ համայնքում ճանաչված հասարակական գործիչ Բագրատ Էստուկյանի հետ:
Հարցազրույցում Էստուկյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարած քաղաքականությանը:
- Ապրիլքսանչորսի հոգեբանական շեմին Հայաստանն ի՞նչ կարող է սպասել Թուրքիայից:
- Արցախյան պատերազմից հետո Թուրքիայի քաղաքականության մեջ որևէ ջանք չի նկատվում՝ կարգավորելու Հայաստանի հետ հարաբերությունները: Դեռևս շարունակվում է Հայասատանի դեմ Թուրքիայի կիրառած էմբարգոն: Հաշվի առնելով պատերազմին մարտական անձնակազմով, հարվածային անօդաչու թռչող սարքերով և Մերձավոր Արևելքի երկրներից բերած ջիհադիստների խմբերով ակտիվ մասնակցությունը (Թուրքիայի-խմբ.)` Հայաստանը որևէ սպասելիք չի կարող ունենալ Թուրքիայից:
- Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումներով պայմանավորված՝ հնարավո՞ր է լինեն որոշակի փոփոխություններ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանության մեջ։
- Վերջին տարիներին Թուրքիան այնպիսի քաղաքականություն է վարում, որը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային մի շարք երկրների համար: Թուրքիայի և արտերկրի մի շարք վերլուծաբաններ այդ ծավալապաշտական քաղաքականությունը որպես «նեոօսմանիզմ» են սահմանում: Վերջին 30 տարվա ընթացքում Թուրքիան, որը նպատակ է հետապնդում Հայաստանին դուրս թողնել (by pass) բոլոր խոշոր նախագծերից, այդ թվում նաև կասպիականի նավթային պաշարները փոխադրող խողովոկաշարի նախագծից, Անկարան հնարավորություն ունեցավ 2020թ. նոյեմբերի 10-ի համաձայնագրով ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի հետ: Այս պայմաններում Էրդողանի (Թուրքիայի նախագահ-խմբ.) և Բահչելիի (Թուրքիայի աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ) ղեկավարած Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ որդեգրած հռետորաբանության մեջ փոփոխություն կատարելը հակասում է ներքաղաքական շահերին:
- Հնարավո՞ր է հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիան անուղղակի ակնարկներով հանդես գա, կամ էլ նոր նախապայմաններ առաջ բերի:
- Թուրքիայի որոշմամբ է միակողմանիորեն փակվել հայ-թուրքական ցամաքային սահմանը: Սահմանի վերաբացման հարցում Հայաստանի հետ բանակցելու ոչ մի խնդիր չի կարող լինել: Իսկ եթե որոշ պահանջներ հանդես բերեն և սահմանի վերաբացման համար պայմաններ առաջ քաշեն, ապա Հայաստանը պիտի կտրականապես մերժի այն:
- Ինչպես գիտեք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտրվելուց առ այսօր նա Էրդողանի հետ հանդիպում և հեռախոսազրույց չի ունեցել: Ի՞նչ եք կարծում թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս լարված փուլում Բայդենը իր ուղերձում կօգտագործի՞ «ցեղասպանություն» բառը:
- Ամբողջովին Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների շրջանակում ձևավորվելիք հարց է՝ Ջո Բայդենը ապրիլի 24-ի ելույթում ցեղասպանություն բառը կօգտագործի, թե ոչ: Ինչպես հայտնի է, Թուրքիայի կողմից ռուսական արտադրության S-400 ՀՕՊ համակարգերի գնումից հետո երկու երկրների (Թուրքիա-ԱՄՆ-խմբ.) հարաբերությունները բավականին լարված են:
Ապրիլի 22-ին Միացյալ նահանգները պաշտոնապես հայտարարեց ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին: Բացի այդ, ուշադրություն դարձնելով Բայդենի ընտրվելուց և նախագահի պաշտոնը ստանձնելուց մինչև այսօր երկու երկրների ղեկավարների միջև շփումների բացակայությանը և նաև այն հանգամանքին, որ անպատասխան է թողնում Թուրքիայի հանդիպման պահանջները, ապրիլքսանչորսի ելույթում օգտագործելով գենոցիդ եզրույթը, կարող է ևս մեկ հարված հասցնել Թուրքիային:
Կամ էլ ընդհակառակը, Բայդենը հնարավոր է չցանկանա օգտագործել այդ մոգական բառը՝ ինչ-որ մոտեցմամբ երկխոսության դուռը բացելու համար: Այդպիսով, հայ ժողովրդի պատմական իրողությունը հերթական անգամ կվերածվի օտար պետությունների շահերի բախման և դա էլ ողջ հայության համար նվաստացուցիչ իրավիճակ է:
- Ամփոփելով ներկա իրողությունը՝ ինչը կկարևորեիք։
Ցեղասպանության 106-րդ տարելիցը միևնույն ժամանակ համընկնում է պետականության հարցում մեր ունակությունը ստուգելու գործընթացի հետ: Հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակույթը 6 դար պետականություն չունենալուց հետո 20-րդ դարում 3 անգամ փորձել է պետություն հիմնել: Ժամանակահատվածը, որում մենք ապրում ենք, մեզ՝ հայերիս համար իսկական փորձություն է: Մենք՝ որպես փոքր երկիր և փոքրաթիվ բնակչություն ունեցող ժողովուրդ, պետք է հաջողության հասնենք պահպանելու մեր գոյությունը այնտեղ, որտեղ այսօր դեռ լենկ թեմուրների, չինգիզ խաների ձիերն են վարգում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |