Ցեղասպանություն11:35, 24 Ապրիլ 2021
Ռուս թյուրքագետ. «Քանի դեռ զարգանում է պանթյուրքիստական գաղափարը, հայերի համար վտանգը չափազանց մեծ է»
Ռուս քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին հարցազրույց է տվել Regionmonitor.com լրատվականին: Նա անդրադարձել է Ցեղասպանությունից 106 տարի անց և արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմի գործունեության հետևանքով Հայաստանի համար հնարավոր սպառնալիքներին:
Նադեին-Ռաևսկին համոզված է, որ ներկա պայմաններում այս տարածաշրջանում անկախ Հայաստանի և հայ ժողովդի գոյությունը գտնվում է հանապազօրյա վտանգի տակ:
Ռուս գիտնականը կապ է տեսնում Հայաստանի և հայ ժողովրդի առաջ ծառացած այս վտանգի և Թուրքիայի վարած քաղաքականության միջև: Այս համատեքստում Նադեին-Ռաևսկին հետևյալ դիտարկումն է արել. «Քանի դեռ զարգանում է պանթյուրքիստական գաղափարը, ինչն, անխոս, զարգանում է, քանի դեռ կան այդ ծրագրերը, հայերի համար վտանգը չափազանց մեծ է:
Բանն այն է, որ Էրդողանի և Թուրքիայի իշխող վերնախավի ռազմավարությունը չի փոխվել: Եվ այդ ռազմավարությունը, ի դեպ, բազմավեկտոր է: Չպետք է կարծել, որ Թուրքիայի քաղաքականությունը հիմնված է միայն պանթյուրքիզմի վրա, դա միայն իրենց քաղաքականության մի մասն է»:
Նա նշել է, որ բացի պանթյուրքիզմից Թուրքիայի իշխանությունների գործիքակազմում տեղ ունեն նաև իսլամիզմը, կամ այսպես կոչված չափավոր իսլամը և նեոօսմանիզմը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |