Քաղաքական23:16, 24 Ապրիլ 2021
Էրդողանն ուղերձով դիմել է Պոլսո Հայոց պատրիարքին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։
Ողջունելով պատրիարքին և հայ համայնքի անդամներին՝ Էրդողանը ուղերձում նշել է․ «Հարգանքով ոգեկոչում ենք առաջին համաշխարհային պատերազմի դժվար պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանցի հայերի հիշատակը, մեր ցավակցությունն ենք հայտնում նրանց թոռներին»։
Նշելով, որ հայերն ու թուրքերը դարեր շարունակ այս տարածքներում իբր միասին ապրում են խաղաղության մեջ՝ Էրդողանն ընդգծել է, որ այդ միասնությունը ոչ թե շահի ու հաշվարկի, այլ նույն արժեքների, երկրի ու բարձրագույն իդեալների հանդեպ կապվածության շնորհիվ է։
Էրդողանն առանձնացրել է հայ համայնքի դերը «համատեղ մշակույթի» զարգացման գործում: Նրա խոսքով` հայ համայնքը հարստացրել է մշակույթը ճարտարապետության, երաժշտության և արվեստի մեջ ունեցած ներդրումների, ինչպես նաև դաստիարակած բազմաթիվ բժիշկների, ինժեներների, իրավաբանների, գործարարների և արհեստավարժ մասնագետների գիտելիքի և քրտնաջան աշխատանքի շնորհիվ։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ Էրդողանը կրկնել է այն թեզը, որ երրորդ երկրների կողմից Թուրքիայի դեմ միջամտության գործիքի վերածված քննարկումները ոչ մեկին օգուտ չեն բերել։ Ըստ Էրդողանի՝ այդ քննարկումները պետք է պատմաբաններն անեն։
Նա համոզմունք է հայտնել, որ ինքնությունը միայն անցյալի թողած ցավերի հիման վրա կառուցելը մեծ անարդարություն է նոր սերունդների նկատմամբ։
Էրդողանն ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին։ Նշելով, որ թուրքերն ու հայերն արդեն բոլոր խոչընդոտները միասին հաղթահարելու հասունություն պիտի ցուցաբերեն, Էրդողանը շեշտել է, որ այս հարցում իրենք միշտ անկեղծ են եղել, հարցը սեփական միջոցներով լուծելու համար ջանքեր են գործադրել։
Այս համատեքստում նա մասնավորապես նշել է․ «Միշտ տարբեր առիթներով արտահայտել ենք, որ պատրաստ ենք Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել բարիդրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա։ Ղարաբաղի ճգնաժամի լուծումից հետո մեր այս կոչը մի անգամ ևս բարձրաձայն կրկնել ենք։ Նույն կոչը կրկնում եմ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |