Ցեղասպանություն10:46, 24 Ապրիլ 2021
Պոլսի հայոց պատրիարքն ապրիլի 24-ի նախօրեին հարցազրույց է տվել Թուրքիայի պետական գործակալությանը
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը Հայոց ցեղասպանության նախօրյակին հարցազրույց է վերցրել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանից։ Ապրիլի 24-ից մեկ օր առաջ, երբ սպասվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Մաշալյանը ցավալի է համարել, որ «հայ ժողովրդի ցավը և նախնիների սուրբ հիշատակը քաղաքական նպատակների համար գործիք է դարձել»:
Նրա խոսքով՝ նման գործելաոճը չի նպաստում 2 ժողովուրդների մերձեցմանը, հակառակը՝ թշնամական զգացումներ հրահրելով՝ պատճառ է դառնում հաշտեցման հետաձգմանը: Ըստ պատրիարքի՝ պետք է բարեկամության և անկեղծության կամուրջներ գցել, և միայն այդպիսի միջավայրում հնարավոր կլինի ավելի կառուցողական և գոհացուցիչ գնահատական տալ «պատմական դեպքերին»։
Պատրիարքը 106 տարի առաջ տեղի ունեցածն անվանել է 1000 տարվա համատեղ պատմության ցավալի բացառություն։ Նա նաև ցանկություն է հայտնել, որ հնարավորինս շուտ երկկողմ հարաբերություններ հաստատվեն, որոնք հիմնված կլինեն համատեղ հարևանության և փոխադարձ շահերի վրա:
Մաշալյանն անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձներին և «6-նյակ հարթակ» ստեղծելու առաջարկին:
Ըստ պատրիարքի՝ Էրդողանը դարձել է Թուրքիայի պատմության մեջ միակ պետական բարձրագույն պաշտոնյան, որը ապրրիլքսանչորսյան ուղերձներ է հղել, որոնցում աչքի է ընկնում Էրդողանի հարգանքը «տեղահանման ժամանակ մահացածների» հիշատակի նկատմամբ:
Վեցի ռեգիոնալ պլատֆորմի վերաբերյալ Մաշալյանի դիտարկումն այն է, որ Էրդողանի առաջարկած նախագիծը կարող է տարածաշրջանի ժողովուրդներին «100 տարվա խաղաղություն բերել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |