Քաղաքական15:36, 26 Ապրիլ 2021
Թուրք ազգայնական գործիչը քննադատել է ընդդիմադիր ուժերի լռությունը Բայդենի հայտարարությունից հետո

Թուրքիայում ազգայնական ուղղվածություն ունեցող և «Գորշ գալերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Էրքան Աքչայը քննադատել է մեկ այլ ազգայնական ուղղվածության «Լավ» (İyi) կուսակցությանը և քեմալիստական «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (CHP) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո լռություն պահպանելու մեջ։
Ազգայնական գործիչը նշել է նաև, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP) «դավաճանական» հայտարարությամբ է հանդես եկել ցեղասպանության վերաբերյալ, իսկ վերոնշյալ ուժերը նույնպես «դավաճանական» լռություն են պահպանել։
Էրքան Աքչայը քրդամետ կուսակցությանը մեղադրել է ատելություն տարածելու և ահաբեկչությանն աջակցելու մեջ։
Նրա խոսքով՝ բոլոր ընդդիմադիր ուժերը «խոսքները մեկ են արել» և ԱՄՆ-ին, Բայդենին անհրաժեշտ պատասխան տալու փոխարեն Թուրքիայի իշխանություններին են քննադատում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |