Իրավական10:11, 27 Ապրիլ 2021
Ցեղասպանության մասին հրապարակման պատճառով հետաքննություն է սկսվել Դիարբեքիրի փաստաբանների պալատի դեմ
Թուրքիայում Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն անելու համար Դիարբեքիրի փաստաբանական պալատի դեմ հետաքննություն է սկսել:
Պալատի նախագահի և խորհրդի անդամների դեմ մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի՝ «թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությունը և պետական հաստատությունները նսեմացնելու» մասին համապատասխան հոդվածի հատկանիշներով:
Նշենք, որ Դիարբեքիրի փաստաբանական պալատի թվիթերյան էջում գրառում էր հրապարակվել, որին կից տեղադրվել էր ամբողջական հայտարարության լինքը:
«Կիսում ենք Մեծ աղետի ցավը: Մենք որևէ տեղ չենք կարող հասնել՝ պատմության խավարից խուսափելով: Հայերի ներկայացրած ճշմարտությունը անցյալի հետ առերեսվելու ամենակենսական հանգույցներից մեկն է»,- նշվում է գրառման մեջ:
Հայտարարության տեքստում անդրադարձ է կատարվել 1915թ. ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությանը և նրանց «անհայտ ճակատագրերին», ներկայացվել վերջին տարիներին նույնաբովանդակ հրապարակումների համար պալատի դեմ առաջադրված մեղադրանքները և թուրքական իշխանություններին և հասարակությանը կոչ արել առերեսվել հայերի ներկայացրած ճշմարտության հետ:
Հիշեցնենք, որ սա Դիարբեքիրի փաստաբանական պալատի դեմ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակում անելու համար հետաքննություն սկսելու առաջին դեպքը չէ: Սրան նախորդող 4 տարիներին նույնպես պալատի անդամների դեմ հետաքննություն է սկսվել և մեղադրանք առաջադրվել:
Օրինակ՝ 2018թ-ին ապրիլի 24-ի առիթով պալատի հրապարակված հայտարարության համար կազմակերպության նախկին նախագահ Ահմեթ Օզմենին և ղեկավար խորհրդի 10 անդամի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ մասնավորապես «ժողովրդին հրապարակայնորեն ատելության և թշնամության հրահրելու, Թուրքիայի ազգային մեծ ժողովը նսեմացնելու» կետով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |