Քաղաքական13:38, 28 Ապրիլ 2021
Ամերիկացի գեներալ. «Որոշ բնագավառներում տարաձայնություններ ունենք Թուրքիայի հետ»
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար՝ ամերիկացի գեներալ Քեննեթ Մաքքենզին «Ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտում» (AEI) մերձավորարևելյան վերջին զարգացումների համատեքստում անդրադարձել է նաև թուրք-ամերիկյան հարաբերություններին:
Ամերիկացի գեներալը նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև կայանալիք հանդիպումը դրական քայլ կլինի երկու երկրի հարաբերությունների ապագայի համար:
Այն հարցին, թե հնարավոր է արդյոք տարածաշրջանում Թուրքիայի ընդլայնվող ռազմական կարողություններն ու մասնավորապես Սիրիայում և Լիբիայում գործողություններն ապակայունացնող ազդեցություն ունենան տարածաշրջանի վրա, Մաքքենզին պատասխանել է.
«Նախևառաջ Թուրքիան երկար ժամանակ ՆԱՏՕ-ի մեր արժեքավոր գործընկերն է: Թուրքիան ունի ազգային անվտանգության օրինական մտահոգություններ՝ կապված Սիրիայի և Իրաքի սահմանների հետ:
Այն, ինչ մենք փորձում ենք անել Թուրքիայի հետ, առավելագույնի հասցնելն է այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք համաձայնության եզրեր գտնել: Եթե նույնիսկ տարաձայնություններ ունենանք, կարող եք շարունակել ընկերներ մնալ: Թեև կան որոշ բնագավառներ, որոնցում մենք համաձայն չենք Թուրքիայի հետ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |