Իրավական12:53, 03 Մայիս 2021
Թուրքիան ամենաշատ թվով բանտարկված մտավորականներ ունեցող երկրների եռյակում է

Թուրքիան ամենաշատ մտավորականների անազատության մեջ պահող 3 երկրներից մեկն է աշխարհում: Այս մասին հայտնի է դարձել գրողների միջազգային ՊԷՆ (PEN) ընկերակցության ԱՄՆ-ի մասնաճյուղի հրապարակած «Գրելու ազատություն 2020» զեկույցից:
Ըստ հրապարակված տվյալների՝ առաջին տեղում Չինաստանն է, որտեղ այժմ բանտարկված է 81 մտավորական, հաջորդը Սաուդյան Արաբիան է՝ 32 բանտարկված մտավորականով: Իսկ երրորդ տեղում հայտնված Թուրքիայում բանտարկված է 25 մտավորական: Հնգյակի նախավերջին և վերջին տեղերում հայտնվել են Իրանն ու Բելառուսը՝ համապատասխանաբար 19 և 18 բանտարկված մտավորականներով:
Զեկույցում նշվում է, որ 2020-ին Թուրքիայում հայտարարված համաներման արդյունքում ազատ են արձակվել մի շարք քրեական հոդվածներով դատապարտվածներ, սակայն որևէ քաղբանտարկյալ այդպես էլ ազատ չի արձակվել:
Միևնույն ժամանակ «Լրագրողների միջազգային ֆեդերացիայի» (IFJ) հրապարակած զեկույցից երևում է, որ 2021-ի մարտի դրությամբ Թուրքիան շարունակում է ամենաշատ բանտարկաված լրագրողներ ունեցող երկիրը մնալ աշխարհում: Այս առումով պատկերն այսպիսինն է՝ Թուրքիա (67 լրագրող), Չինաստան (23 լրագրող) և Եգիպտոս (20 լրագրող):
Ազատազրկումների վերաբերյալ Եվրախորհրդի 2020-ի զեկույցում նշվել է, որ խորհրդի 47 երկրների շարքում Թուրքիան 1-ին տեղն է զբաղեցնում ամեն 100 հազար բնակչի հաշվով առկա բանտարկյալների թվով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |