Քաղաքական11:03, 04 Մայիս 2021
Արաբ մտավորականները կոչ են անում արձագանքել տարածաշրջանում Թուրքիայի գործողություններին

Եգիպտոսի, Լիբիայի, Լիբանանի, Եմենի, Պաղեստինի և Իրաքի 21 լրագրող, քաղաքական գործիչ և մտավորական Թուրքիայի անդրսահմանային ռազմական գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն են արել:
Արաբ մտավորականները ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրել են Թուրքիայի գործողությունների վրա, ինչպես նաև «Արաբական պետությունների լիգային» (ԱՊԼ) կոչ են արել արտահերթ նիստ գումարել այդ հարցով:
Նրանք մտահոգություն են հայտնել, որ արաբական մի շարք երկրներ թուրքական պետության ճնշումներին անհաղորդ, անտարբեր և լուռ են մնում:
Նշվում է, որ մտավորականներին հատկապես մտահոգում է Իրաքի տարածքային ամբողջականությունը խախտելուն միտված Թուրքիայի փորձերը:
«Մինչև այժմ այս կապակցությամբ ոչ մի արաբական պետություն որևէ հայտարարություն չի արել: Թող անդրադառնան այս հարցին և թող արձագանքեն թուրքական պետության նկրտումներին: Արաբական պետությունների լիգային Արաբական պետությունների լիգայի պայմանագրում նշվում է, որ եթե մի երկիր ենթարկվում է օկուպացիայի և ագրեսիայի, ապա դրանք պետք է դադարեցվեն: Մենք մինչև այժմ դրան ենք սպասում»,-ասվում է հայտարարության մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |