13:33, 06 Մայիս 2021
Թուրքիայի ԳՇ նախկին պետին մինչև 3 տարի ազատազրկում է սպառնում
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, բանակի գեներալ Իլքեր Բաշբուքի դեմ քրեական գործ է հարուցվել ընդդիմադիր հրապարակումներով հայտնի թուրքական «Cumhurityet» թերթին տված հարցազրույցում հեղաշրջում իրականացնելու ակնարկներով հանդես գալու համար:
Նա մեղադրվում է ժողովրդի մեջ ատելություն ու թշնամանք սերմանելու կամ հրահրելու հոդվածների հատկանիշներով։ Բաշբուղին սպառնում է մինչև 3 տարի ազատազրկում:
Նշենք, որ Բաշբուղը 2021թ. հունվարի 4-ի իր այդ հարցազրույցում հետևյալ խոսքերն էր արտաբերել.
«Եթե 1960թ. մայիսի 25-ին Մենդերեսը (Թուրքիայի նախկին վարչապետ) հայտներ արտահերթ ընտրությունների անցկացման տարեթիվը, մեծ հավանականությամբ հնարավոր էր կանխել մայիսի 27-ի ռազմական հեղաշրջումը»:
Հիշեցնենք, որ Ալի Ադնան Էրթեքին Մենդերեսը Թուրքիայի վարչապետն էր 1950-1960թթ.: 1960թ. մայիսի 27-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից կարճ ժամանակ անց՝ 9 ամիս և 27 օր տևած դատավարությունից հետո (1961թ. սեպտեմբերի 17-ին) Մենդերեսը կախաղան բարձրացվեց:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |