Քաղաքական16:26, 07 Մայիս 2021
Իսմայիլ Դեմիր. «ԱՄՆ-ը որևէ իրավական հիմք չունի Թուրքիային F-35-ների ծրագրից հեռացնելու համար»
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը անդրադարձել է ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու թեմային:
Դեմիրի փոխանցմամբ՝ վերջերս Թուրքիան հայտնել է, որ որևէ երկիր չի կարող միակողմանիորեն հեռացվել ծրագրից: Նա պնդել է, որ ԱՄՆ-ը որևէ իրավական հիմք չունի Թուրքիային այդ ծրագրից հեռացնելու համար:
«Կա համագործակցություն, որը հիմնված է փոխըմբռնման հուշագրի վրա: Մենք ստորագրված հուշագրի շրջանակում ասացինք, որ ոչ մի գործընկեր երկիր և նույնիսկ եթե ծրագիրը ղեկավարող երկիրն է չի կարող հեռացնել մյուս գործընկերոջը»,-ասել է նա:
Դեմիրը նաև հայտնել է, որ այդ ծրագրից Թուրքիային կարող են հեռացնել միայն այն դեպքում, եթե ծրագրի մասնակից բոլոր երկրները միաձայն կողմ արտահայտվեն կամ այդ երկիրն ինքը դուրս գա:
Նրա հաղորդմամբ՝ այս հարցի կարգավորման համար երկխոսություն է սկսվելու:
Հիշեցնենք, որ ապրիլին ԱՄՆ պաշտպանության նախարարության համալիրը՝ Պենտագոնը Անկարային ծանուցել էր ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին:
ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ արգելք էր սահմանել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |