Հասարակական18:03, 11 Մայիս 2021
Քրդերեն խոսելու պատճառով Թուրքիայում 7 տարում 5 մարդ է սպանվել
Քրդերենի և քրդական մշակույթի պահպանությանը նվիրված «Birca Bellek» կազմակերպության համանախագահ Միրզա Ռոնին համոզված է, որ Թուրքիայում քրդերենի հետապնդումները պետության հովանավորչությամբ են տեղ ունենում և փորձ է արվում վախի ուժով լռեցնել քրդերեն խոսքը։
Քուրդ ազգային կոնգրեսի 2006թ․ որոշմամբ՝ ամեն տարի մայիսի 15-ը նշվում է որպես Քրդերենի տոն։ Սակայն յուրաքանչյուր անգամ այդ օրվա առթիվ Թուրքիայում նաև սաստկանում է քրդերենի ու քրդերենով խոսողների նկատմամբ անհանդուրժողականությունը։
Աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Թուրքիայի իշխանությունները տարիներ շարունակ քրդերենի ուսուցիչներ չեն նշանակում դպրոցներում, որտեղ քրդերենը առանց այդ էլ ընդամենը կամընտրական առարկա է։ Քրդերեն թերթերի, ամսագրերի ու հեռուստաընկերությունների գործունեություն նարգելվում է, իսկ Թուրքիայի խորհրդարանում պատգամավորների խոսքում հնչած քրդերեն արտահայտությունները արձանագրվում են որպես «անհայտ լեզու»։
Քրդական ինքնության պատճառով հետապնդումների հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ հարկադրված են լինում լքել իրենց բնակավայրերը։ Իսկ 2013թ-ից մինչ օրս Ստամբուլում, Էրզրումում, Այդընում, Անկարայում, Ադանայում, Չանաքքալեում և այլ բնակավայրերում հեռախոսով, փողոցում, ընկերոջ կամ հարազատների հետ քրդերեն խոսելու պատրվակով մի քանի տասնյակ անձինք հեռացվել են ուսումնական հաստատություններից և նույնիսկ՝ ծեծի ու զինված հարձակումների ենթարկվել։ Նման հարձակումների արդյունքում վերջին 7 տարում առնվազն 5 մարդ մահացել է, շատերն էլ ամենատարբեր վնասվածքներ են ստացել։
Միրզա Ռոնիի համոզմամբ՝ քրդերենի և այն կրողների նկատմամբ անհանդուրժողականության պատճառն այն է, որ այդ երկրում ընդհանրապես չի հանդուրժվում հենց իրենց՝ քրդերի գոյությունը։ Նրա խոսքով՝ քրդերենը Միջագետքի հնագույն լեզուներից մեկն է, իսկ թուրքական պետությունում մտահոգություն կա, որ քրդերենի ընդունված լինելու, առավել ևս՝ պետական կարգավիճակ ունենալու դեպքում, բնականբար, քրդերի գոյությունը հերքել արդեն հնարավոր չի լինի։ Այդ պատճառով էլ քրդական ինքնության դեմ համառ արշավ է իրականացվում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
2025 թվականը զորանալու կորով կբերի հայ ժողովրդին ու հայոց պետությանը։
Թուրք պրոֆեսոր. «Եթե Թուրքիան շարունակի նման տեմպերով ծերանալ, ապա 2040-ին 65 և բարձր տարիքային խմբի քաղաքացիներն ավելի շատ կլինեն, քան մինչև 5 տարեկանները»:
Այս սերնդին հաճախ անվանում են նաև «ցանցային սերունդ», «iPhone սերունդ» կամ «հետհազարամյակի սերունդ»:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
2025 թվականը զորանալու կորով կբերի հայ ժողովրդին ու հայոց պետությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |