Քաղաքական16:34, 12 Մայիս 2021
Պուտինն ու Էրդողանը քննարկել են պաղեստինաիսրայելական վերջին զարգացումները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը:
Հայտարարության մեջ նշվել է, որ նախագահները քննարկել են Պաղեստինում տեղի ունեցող զարգացումները, ինպես նաև Թուրքիային ռուսական արտադրության «Սպուտնիկ Վ» պատվաստանյութի մատակարարումների վերաբերյալ հարցեր:
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ Երուսաղեմում, Գազայում և Ալ-Աքսա մզկիթում պաղեստինցիների դեմ Իսրայելի հարձակումներին միջազգային հանրությունը պետք է հուժկու և կանխարգելիչ դաս տա:
Թուրքիայի նախագահը կարևորել է նաև ՌԴ արտգործնախարարության հայտարարությունը, որտեղ Ռուսաստանը Պաղեստինի հարցում մատնանշել է ՄԱԿ-ի պարամետրերը և «2 պետություն» մոդելով լուծումը:
Նրա խոսքով՝ կարևոր ուղերձ է այն, որ Թուրքիան և Ռուսաստանը ցույց են տվել Երուսաղեմի հարցում իրենց միակարծությունը:
Ըստ Էրդողանը՝ կարևոր է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն միջամտի խնդրին, քանի դեռ այն ավելի չի խորացել: «Անհարժեշտ է, որ ՄԱԿ ԱԽ-ն Իսրայելի հարձակումները կանգնեցնելու հարցում վճռական և հստակ ուղերձներ հղի»:
Էրդողանը նաև նշել է, որ նույն կերպ պետք է աշխատել պաղեստինցի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար միջազգային խաղաղապահ զորք տարածաշրջան ուղարկելու գաղափարի վրա: Վերջում հույս է հայտնել, որ Թուրքիան և Ռուսաստանը ՄԱԿ-ում կհամագործակցեն բոլոր այս թեմաների շուրջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |