Ռազմական16:28, 12 Մայիս 2021
Էրդողանի մամուլի խոսնակ. «Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են C-400-ի և F-35-ի հարցերը լուծել բանակցելով»

Թուրքիան կրկին դիմել է ԱՄՆ-ին՝ կոչ անելով բանակցություններ վարել ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի շուրջ խնդրահարույց հարցերի և F-35 կործանիչների արտադրության ծրագրից Թուրքային հեռացնելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
«Մենք կրկնում ենք ԱՄՆ-ի համար առաջարկը՝ քննարկել S-400-ների, F-35-ի և CAATSA-ի թեմաները («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք»): Մենք կարող ենք այդ հարցերը լուծել բանակցությունների միջոցով, եթե ռազմավարական դաշնակիցներ և գործընկերներ ենք: Մենք ակնկալում ենք, որ սխալները կուղղվեն»,-Hurriyet թերթին ասել է Քալընը:
Ըստ նրա՝ Թուրքիային չեն գոհացնում «ԱՄՆ-ի այն պնդումները, որ S-400-ը վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի, ինչպես նաև F-35 ինքնաթիռների անվտանգության համար»:
«Եթե պայմաններն ընդունելի լինեն, մենք S-400-ից բացի կգնենք նաև ամերիկյան «Patriot» համակարգեր, սակայն հարկադրված ենք հաշվի առնել ազգային շահերը: Եվ դա չի նշանակում, որ համագործակցությանն այլընտրանք չի մնում»,-ասել է թուրք պաշտոնյան՝ հիշեցնելով, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմը շարունակում է պատրաստվել Էրդողան-Բայդեն հանդիպմանը, որը նախատեսված է ՆԱՏՕ-ի հունիսյան գագաթնաժողովին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |