Քաղաքական12:53, 13 Մայիս 2021
Զեկույց. «Թուրքիայում սահմանափակվում են ոչ մուսուլման փոքրամասնությունների իրավունքները»
Թուրքիայում շարունակում են սահմանափակել ոչ մուսուլման կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Այս մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության 2020-ի համար հրապարակած կրոնական ազատությունների մասին զեկույցում:
«Սահմանափակումներ են կիրառվում նաև Հայ առաքելականների, հույն ուղղափառների ու հրեաների նկատմամբ, որոնց վերաբերյալ կառավարությունը (Թուրքիայի) տպավորություն է ստեղծում, թե նրանց խնդիրները չեն կարգավորվում 1923-ի Լոզանի պայմանագրով»,- ասված է զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ Թուրքիան շարունակում է խոչընդոտել փոքրամասնություններին իրենց հոգևորականներին պատրաստելու հարցում: Այս համատեքստում հիշեցվում է Մարմարա ծովի Հեյբեյլիադա կղզում գտնվող ուղղափառ կրոնական դպրոցի վերաբացման հարցի լուծում չստանալու մասին:
Նշվում է նաև, որ խնդրո առարկա ժամանակահատվածում աճել են բողոքական համայնքի՝ Թուրքիայի քաղաքացիություն չունեցող առաջնորդների արտաքսումների ու մուտքի թույլտվություն չտրամադրելու դեպքերը:
Շարունակվում են դժվարությունները նաև կրոնական համայնքների կողմից պաշտամունքի վայրեր կառուցելու կամ կառավարելու հարցերում: Այդ դժվարությունները արտահայտվում են վիճելի հողատարածքների, նախկինում պետության կողմից բռնագրավված եկեղեցիների հետ կապված իրավական հարցերում, ինչպես նաև կրոնական հիմնադրամների գործադիր մարմինների ընտրություններ կազմակերպելու և դպրոցներում ոչ մուսուլմանների՝ կրոնական դասերից ազատվելու հարցերում:
Անդրադարձ կա նաև ալևի համայնքի ներկայացուցիչների համար հանրակրթական կառույցներում կիրառվող խտրականությաններին ու կրոնական հողի վրա կիրառվող այլ սահմանափակումներին:
Զեկույցում առանձին անդրադարձ կա նաև Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին մզկիթի վերածելու թեմային։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաշտոնական աղբյուրներում ընդունելության օրակարգի և քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել:
Ըստ Իմամօղլուի՝ աշխատավարձն այնքան քիչ է, որ նույնիսկ չի կարող բավարարել Ստամբուլում 1 ամսվա համար բնակարանի վարձավճար տալու համար:
«Pros&Cons» անվտանգության և ռիսկերի վերլուծական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սերհաթ Էրքմենն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
2025 թվականը զորանալու կորով կբերի հայ ժողովրդին ու հայոց պետությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |