11:23, 14 Մայիս 2021
Twitter-ը ջնջել է Փայլանին սպառնալիքներ հնչեցրած թուրք պատգամավորի գրառումը
Twitter-ը բազմաթիվ դիմում-բողոքներից հետո ջնջել է Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Ումիթ Օզդաղի՝ հայ պատգամավոր Կարո Փայլանին ուղղված սպառնալից գրառումը:
Թուրքիայում տեղեկատվական իրավունքի մասնագետ Յաման Աքդենիզը հայտնել է, որ Twitter-ն Օզդաղի գրառումը հեռացրել է, քանի որ այն հակասում է իր կանոններին:
Օզդաղը թիրախավորել էր ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Փայլանին՝ սպառնալիքներ հնչեցնելով նրա հասցեին: Պատճառը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Փայլանի թվիթերյան գրառումն էր:
Փայլանը հայց էր ներկայացրել դատախազություն ազգայական գործիչ Օզդաղի դեմ՝ վերջինիս մեղադրելով «հանցագործություն հրահրելու», «ժողովրդի մեջ թշնամանք սերմանելու», «վիրավորելու և սպառնալու» մեջ: Ումիթ Օզդաղի դեմ մեղադրանք էր ներկայացրել նաև Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը (İHD)։
Հիշեցնենք, որ Օզդաղը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Փայլանի թվիթերյան գրառմանն անդրադառնալով, նրան սպառնացել էր Թալեաթ փաշայի եղեռնագործությամբ:
Ազգայնամոլ գործիչը հետևյալ գրառումն էր արել. «Անդաստիարակ, սադրիչ անձավորություն: Եթե շատ գոհ չես, գնա գրողի ծոցը: Թալեաթ փաշան աքսորել է ոչ թե հայրենասեր հայերին, այլ քո նման թիկունքից հարվածողներին: Երբ գա ժամանակը քեզ հետ էլ նույնը կպատահի և պետք է պատահի»:
Փայլանը ապրիլի 24-ին գրել էր. «106 տարի անց քայլում ենք Ցեղասպանության ճարտարապետ Թալյաթ փաշայի անունը կրող փողոցներով: Մեր երեխաներին կրթում ենք Թալյաթ փաշայի անվան դպրոցներում: Եթե այսօր Գերմանիայում Հիտլերի անվամբ փողոցներ լինեին և երեխաները սովորեին վերջինիս անվան դպրոցներում, ապա Գերմանիան կլիներ ճիշտ այդպիսին, ինչպիսին հիմա Թուրքիան է»:
Հայ պատգամավորը, շարունակելով գրառումը, գրել էր. «Քանի որ 106 տարի շարունակ հերքվում է Հայոց ցեղասպանությունը, այս հարցը շարունակում է մնալ այլ խորհրդարանների և այլ պետությունների ղեկավարների քննարկման առարկա: Հայ ժողովրդի ցավը պետք է տեղափոխենք Թուրքիա»:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |