Տարածաշրջան13:30, 18 Մայիս 2021
Թուրք վերլուծաբան. «Իսրայելին ամենակոշտը քննադատում են թուրք պաշտոնյաները, իսկ դաշնակից Ադրբեջանը այս հարցում լռում է»

Թուրքական «Gazeteduvar» ընդդիմադիր լրատվական կայքի վերլուծաբան Մյուհդան Սաղլամն անդրադարձել է Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությանը պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունների հարցում։
Սաղլամը նկատել է, որ այս օրերին եվրոպական մի քանի երկրներ ու ԱՄՆ-ն իսրայելամետ հայտարարություններ են անում, իսկ իսլամական երկրները հանդես են գալիս Իսրայելի գործողությունները դատապարտող կոշտ հայտարարություններով:
Իսրայելի դեմ ամենակոշտ հայտարարությունները հնչում են թուրք պաշտոնյաների շուրթերից, սակայն Թուրքիայի ամենամտերիմ դաշնակից Ադրբեջանն այս հարցում իր դիրքորոշումը չի ներդաշնակում Անկարայի հետ ու լռություն է պահպանում:
Սաղլամը ադրբեջանական կողմից Իսրայելին դատապարտող հայտարությունների բացակայությունը բացատրում է 2 երկրների սերտ հարաբերություններով։ Դրանք առաջնահերթ սերտացած են լայնամասշտաբ ռազմական համագործակցությամբ, ինչպես նաև տնտեսական կապերով: Այս համատեքստում հեղինակը համառոտ ներկայացրել է վերջին տասնամյակում Իսրայելի ու Ադրբեջանի համագործակցության որոշ դրվագների ժամանակագրությունը:
Հոդվածում նշվում է Ադրբեջանում, հիմնականում Բաքվում ապրող 7 հազար հրեաների դերի մասին, ինչը հեշտացնում է երկկողմ համագործակցության խորացումը: Սաղլամի տեղեկություններով՝ այժմ Իսրայելի նավթամթերքի 40 տոկոսը մատակարարվում է Ադրբեջանից:
Իսկ պաշտպանության ոլորտում Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցության պատճառ է դարձել Ռուսաստանի հայաստանամետ դիրքորոշումը, ինչը Բաքվին մղել է զենքի ձեռքբերման հարցում Մոսկվային այլընտրանք փնտրել:
2012-ին Իսրայելից Ադրբեջանի գնած զենք-զինամթերքի ծավալը գերազանցել է 1.6մլրդ դոլարը: 2016-ին Բաքուն իսրայելական կողմից արդեն գնել էր ընդհանուր առմամբ 6մլրդ դոլարի ռազմական տեխնիկա: Զենքի վաճառքին զուգահեռ հրեական ընկերություններն ադրբեջանցի զինվորների համար հատուկ դասընթացներ են կազմակերպում, նաև հավաքում են իրենց համար կարևոր հետախուզական ինֆորմացիա: Բաքվի օդանավակայանի անվտանգությունն ապահովող ընկերությունը Թել Ավիվից է:
Իսրայելական «Հաարեց» թերթը բարձրաձայնել է Ալիևի ընտանիքի՝ Իսրայելում գնած 6մլն դոլարանոց առանձնատուն ու տարբեր ոլորտներում իրականացրած ավելի քան 600մլն դոլարի ներդրումների մասին: Ալիևն առողջական խնդիրների ունեցած ժամանակ օգտվել է իսրայելցի բժիշկների ծառայություններից: Մեհրիբան Ալիևայի գլխավորած Հեյդար Ալիևի անվան հիմնադրամը համագործակցում է իսրայելական նմանօրինակ հիմնադրամների հետ: Երկու երկրների միջև համագործակցությունը շատ ավելի մեծ է քան վերոշարադրյալը, սակայն նույնիսկ այդքան սերտ հարաբերությունների դեպքում, ըստ հոդվածի հեղինակի, Բաքուն մինչև այսօր խուսափում է հրապարակայնորեն իսրայելամետ հայտարարություններ անելուց՝ խուսափելով մուսուլմանական աշխարհի ռեակցիայից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |