Քաղաքական11:42, 18 Մայիս 2021
Չերնամորյան. «Պաղեստինցիներն ասում են, որ հայերը մեր ընկերներն են ու մենք պատրաստ չենք ընդունել թուրքերի օգնությունը»
Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում մեկնաբանել է պաղեստինաիսրայելական հակամարտության մասին Թուրքիայի արած հայտարարությունները։ Արտյոմ Չերնամորյանը նաև «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիրն է և հավատարմագրված լրագրող Իսրայելում։
Ըստ Չերնամորյանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները շատ բացասական են ընդունվել թե Իսրայելում և թե Պաղեստինում։ Պաղեստինցիները հայտարարել են. «Հայերը մեր ընկերներն են և պաղեստինաիսրայելական հակամարտությունը մի՛ համեմատեք արցախյան հակամարտության հետ։ Մենք պատրաստ չենք ընդունել թուրքերի օգնությունը»։
«Այս ուղերձը միանշանակ էր,- շեշտում է Չերնամորյանը,- որովհետև այս տարածաշրջանում հեգեմոն պետությունը Եգիպտոսն է և այն երբեք թույլ չի տա, որ Թուրքիան իր քիթը խոթի արաբաիսրայելական հակամարտության մեջ»։
Կա մի հանգամանք ևս, որի վրա ուշադրություն է հրավիրում իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահը։ Թուրքիան Արևելյան Երուսաղեմում հասարակական կազմակերպություններ է ֆինանսավորում և արդեն շատ շենքերի վրա կարելի է տեսնել թուրքական դրոշներ։
«Փաստը մնում է փաստ, որ այդ տարածքներում, որոնք բնակեցված են պաղեստինցիներով, Թուրքիան գործում է հասարակական կազմակերպությունների մակարդակով»,-նշեց Չերնամորյանը։
Հիշեցնենք, որ Էրդողանը դատապարտել էր Իսրայելի ռազմագործողությունները պաղեստինցի արաբների դեմ։ Զորակցություն հայտնելով Պաղեստինին՝ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ լիովին պատրաստ են Պաղեստինին տրամադրել այն ողջ օգնությունը, ինչը Լեռնային Ղարաբաղի պարագայում տրամադրել էին Ադրբեջանին։
«Երուսաղեմի հարձակումները ոչ միայն այնտեղի ժողովրդի, այլև Մեքքայում Քաաբայի (Աստծո տան) շուրջը պտտվող, Մեդինայում մարգարեին ներկայացող բոլոր մուսուլմանների խնդիրն է։ Այդ հարձակումները Ստամբուլում, Դիարբեքիրում, Բաղդադում, Կահիրեում, Իսլամաբադում, Ջակարտայում, Կուալա Լումպուրում, Բաքվում ու Սարաևոյում ապրող ամեն մի մուսուլմանի հարցն է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |