Քաղաքական11:01, 19 Մայիս 2021
ԱՄՆ-ն խստորեն դատապարտել է Էրդողանի հակասեմական հայտարարությունները
ԱՄՆ-ն խստորեն դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հրեա ժողովրդին ուղղված հակասեմական հայտարարությունները։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Մենք հորդորում ենք նախագահ Էրդողանին և Թուրքիայի մյուս ղեկավար անձանց զերծ մնալ սադրիչ հայտարարություններ անելուց, որոնք կարող են ավելի շատ բռնություններ հրահրել»,-նշվում է հայտարարության տեքստում:
Բացի այդ Անկարային կոչ է արվել միանալ Վաշինգտոնի հետ համատեղ աշխատանքին՝ ուղղված իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորմանը։
«Հակասեմական հռետորաբանությունը տեղ չունի ոչ մի տեղ: ԱՄՆ-ն վճռական է տրամադրված հակասեմականության դեմ՝ իր բոլոր դրսևորումներով պայքարի հարցում: Մենք միշտ պետք է ստերը հակադրենք փաստերով և արդարությամբ պատասխանենք ատելության հանցագործություններին»,-ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Էրդողանը կոշտ քննադատության էր ենթարկել Ավստրիայի կառավարության որոշումը՝ բարձրացնելու Իսրայելի դրոշը Վիեննայի դաշնային շենքերի վրա։ Դա արվել էր՝ ի նշան Իսրայելի հետ համերաշխության։
Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ նման գործողություններով ավստրիական իշխանություններն իրենց նույնականացվում են ահաբեկչության հետ։ Էրդողանը ենթադրել էր, որ նման գործողությամբ Վիեննան «փորձում է ստիպել մուսուլմաններին վճարել իր կողմից իրականացված հրեաների ցեղասպանության համար»:
Էրդողանն այնուհետև զայրույթն ուղղել էր ԱՄՆ-ի նախագահի վրա, ընդ որում շահարկել էր Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հանգամանքը:
«Պարոն Բայդեն, դուք հայերի կողմն եք բռնում այսպես կոչված Հայոց ցեղասպանության հարցում, և հիմա, դժբախտաբար, Դուք Ձեր արյունոտ ձեռքերով պատմություն եք գրում այս փուլում, երբ Գազայի նկատմամբ ուժի անհամաչափ կիրառում է, որը տանում է հարյուր հազարավոր մարդկանց նահատակության»,- ասել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախատեսվում է, որ հանդիպման ավարտին մասնակից երկրների կողմից ընդունվելու է համատեղ հայտարարություն։
Ստամբուլի համալսարանի կողմից 9-րդ անգամ կազմակերպված գիտաժողովում «Մերձավոր Արևելքում նոր աշխարհաքաղաքական խզումներն ու անկախության խնդիրները» խորագրով քննարկում է անցկացվել:
Օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
ԱԶԿ-ի նախկին պատգամավորն ընդդիմադիր BBP-ի ղեկավարի քննադատություններին արձագանքել է՝ համեմատություններ անցկացնելով Էրդողանի ու հայ և հույն ազգային պատկանելիության միջև:
Երկրաշարժը գրանցվել է Մալաթիայի Քալե շրջանում, այն նաև զգացվել է Դիարբեքիրում, Էլազըղում, Քահրամանմարաշում, Թոքաթում, Էրզինջանում և Թունջելիում։
Նախատեսվում է, որ հանդիպման ավարտին մասնակից երկրների կողմից ընդունվելու է համատեղ հայտարարություն։
Ստամբուլից հեռարձակվող ռադիոն «Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի» որոշմամբ այլևս կդադարի գործել: Ռադիոընկերությունը հայտարարել է որոշման դեմ պայքարելու մասին։
«Yandex»-ը վճռական է Թուրքիայում հաստատել մշտական գործարար հարաբերություններ և շուտով կգործարկվեն մի շարք ապրանքներ, որոնք նախատեսված են հատուկ Թուրքայի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |