Քաղաքական11:01, 19 Մայիս 2021
ԱՄՆ-ն խստորեն դատապարտել է Էրդողանի հակասեմական հայտարարությունները
ԱՄՆ-ն խստորեն դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հրեա ժողովրդին ուղղված հակասեմական հայտարարությունները։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Մենք հորդորում ենք նախագահ Էրդողանին և Թուրքիայի մյուս ղեկավար անձանց զերծ մնալ սադրիչ հայտարարություններ անելուց, որոնք կարող են ավելի շատ բռնություններ հրահրել»,-նշվում է հայտարարության տեքստում:
Բացի այդ Անկարային կոչ է արվել միանալ Վաշինգտոնի հետ համատեղ աշխատանքին՝ ուղղված իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորմանը։
«Հակասեմական հռետորաբանությունը տեղ չունի ոչ մի տեղ: ԱՄՆ-ն վճռական է տրամադրված հակասեմականության դեմ՝ իր բոլոր դրսևորումներով պայքարի հարցում: Մենք միշտ պետք է ստերը հակադրենք փաստերով և արդարությամբ պատասխանենք ատելության հանցագործություններին»,-ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Էրդողանը կոշտ քննադատության էր ենթարկել Ավստրիայի կառավարության որոշումը՝ բարձրացնելու Իսրայելի դրոշը Վիեննայի դաշնային շենքերի վրա։ Դա արվել էր՝ ի նշան Իսրայելի հետ համերաշխության։
Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ նման գործողություններով ավստրիական իշխանություններն իրենց նույնականացվում են ահաբեկչության հետ։ Էրդողանը ենթադրել էր, որ նման գործողությամբ Վիեննան «փորձում է ստիպել մուսուլմաններին վճարել իր կողմից իրականացված հրեաների ցեղասպանության համար»:
Էրդողանն այնուհետև զայրույթն ուղղել էր ԱՄՆ-ի նախագահի վրա, ընդ որում շահարկել էր Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հանգամանքը:
«Պարոն Բայդեն, դուք հայերի կողմն եք բռնում այսպես կոչված Հայոց ցեղասպանության հարցում, և հիմա, դժբախտաբար, Դուք Ձեր արյունոտ ձեռքերով պատմություն եք գրում այս փուլում, երբ Գազայի նկատմամբ ուժի անհամաչափ կիրառում է, որը տանում է հարյուր հազարավոր մարդկանց նահատակության»,- ասել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |