Քաղաքական13:08, 20 Մայիս 2021
Անկարայի արձագանքը Թուրքիայի վերաբերյալ ԵԽ-ում ընդունված զեկույցին
Թուրքիայի արտգործնախարարությունը և այդ գերատեսչության խոսնակ Թանժու Բիլգիչը 2 առանձին հայտարարություններով արձագանքել են մայիսի 19-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված Թուրքիայի վերաբերյալ խորհրդատվական բնույթի զեկույցին: Նշյալ զեկույցում, ի թիվս այլ թեմաների, խոսվել է նաև արցախյան պատերազմում Թուրքիայի բացասական դերի մասին, ինչպես նաև Անկարային կոչ է արվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշված է, որ Թուրքիան չի կարող ընդունել այս խորհրդատվական որոշումը, հատկապես այս ժամանակահատվածում, երբ «ջանքեր է գործադրվում ԵՄ-ի հետ հարաբերություններում անդամակցության հեռանկարի վրա հիմնված դրական օրակարգ ձևավորելու համար»:
«Մերժում ենք այդ տեքստը, որը իրականությանը չհամապատասխանող պնդումներ է պարունակում մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության ու քաղ. կուսակցությունների վերաբերյալ, մեր երկրի՝ լուծմանը միտված, հումանիտար ու նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը դիտարկում է որպես սպառնալիք, Էգեյան ու Արևելյան Միջերկրական ծովերի ու Կիպրոսի հարցում արտացոլում է հունական անարդար ու կողմնակալ թեզերը, իսկ 1915-ի դեպքերի վերաբերյալ հիմնվում է հայկական միակողմանի պնդումների վրա»,- ասված է ԹՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նույն հայտարարությանմ մեջ անընդունելի է համարվե նաև զեկույցում տեղ գտած արձանագրումներն այն մասին, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամության գործընթացը դանդաղել է բարեփոխումների հարցում Անկարայի ցուցաբերած ոչ բավարար կամքի պատճառով:
Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Թանժու Բիլգիչի առանձին հայտարարությունն էլ ամբողջությամբ վերաբերվում է ԵՄ-ի զեկույցի այն հատվածին, որտեղ ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում ուսումնասիրելու «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումը (Եվրոպական երկրներում ներկայացված է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից համակարգվող «Գաղափարական օջախներ» (Ülkü ocakları) շարժման միջոցով) ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու հնարավորությունը և արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում:
Ըստ Բիլգիչի՝ Թուրքիայի հիմնական կուսացություններից մեկի հետ կապված լինելու պատճառաբանությամբ «օրինական» շարժմանը (նկատի ունի «Գաղափարական օջախները-խմբ.») ԵՄ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու կոչը «մտքի խավարում է» այն պարագայում, երբ «որոշ եվրոպական երկրներ խոսքի ազատության քողի տակ թույլ են տալիս PKK-ի (Քրդստանի բանվորական կուսակցություն) ու գյուլենականների հետ կապված կազմակերպությունների գործունեությունն իրենց տարածքներում:
«Ռասիզմն ու ֆաշիզմը հատուկ են Արևմտյան քաղաքական ժարգոնին և չպետք է դրանք շփոթել Թուրքիայում ազգայնական գազափարախոսության վրա հիմնված քաղաքական գծի հետ:
Հատկապես անընդունելի են հայկական սփյոռքի, PKK-ի ու FETÖ-ի (գյուլենականների) կողմից հորինված և արևմտյան քաղաքական գործիչների կողմից ներքաղաքական շահարկումների համար գործածվող այդ զրպարտությունները»,- ասել է Բիլգիչը:
ԵԽ-ի զեկույցում Հայաստանին ու սփյուռքին վերաբերող որոշ հատվածները ձևակերպված են հետևյալ կերպ.
- Դատապարտվում է այն փաստը, որ Թուրքիան ռազմական գործողություններին վերջ դնելու և ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կոչեր անելու փոխարեն որոշեց անվերապահորեն աջակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին, նպաստել դրանց շարունակմանը՝ դրանով իսկ դիմելով հրահրող հռետորաբանության և նպաստելով լարվածության սրմանը, այլ ոչ դրա նվազմանը:
- Դատապարտվում է Սիրիայից և այլ վայրերից օտարերկրյա զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես դա հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից:
- Եվս մեկ անգամ կոչ է արվում Թուրքիային զերծ մնալու որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող էր ավելի սրել լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և աջակցել միջազգային երկխոսությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային գործընթացին:
- Խստորեն դատապարտվում է Հյուսիսային Սիրիայում տեղակայված ջիհադիստ խմբերից զինյալների և վարձկանների տեղափոխումը Լիբիա և ԼՂ հակամարտության գոտի:
Բացի այդ՝
- Կոչ է արվում Թուրքիայի կառավարությանը պաշտպանելու Թուրքիայում ապրող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների և քրիստոնյաների իրավունքները և անհապաղ ընդունելու խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրություն:
- ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում ուսումնասիրելու Գորշ գայլեր ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցանկում ներառելու հնարավորությունը և արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում;
- ուշադրությամբ հետևելու նրանց գործունեությանը և հակազդելու դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների և տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |