Քաղաքական17:10, 24 Մայիս 2021
The Guardian․ Թուրքիան թաքցնում է կորոնավիրուսի իրական վիճակագրությունը
Բրիտանական հանրահայտ «The Guardian» թերթը Թուրքիայի իշխանություններին մեղադրել է կորոնավիրուսի հետ կապված վիճակագրության կեղծման մեջ։
Մասնավորապես, թերթն անիրատեսական է համարել համավարակի վերաբերյալ հրապարակված վերջին տվյալները, քանի որ ըստ դրանց՝ վարակման դեպքերը վերջին մեկ ամսում շուրջ 72 տոկոսով նվազել են։ Եթե 2021թ․ ապրիլին Թուրքիայում հայտարարվել էր 60․000 դեպքի մասին, ապա ըստ վերջին պաշտոնական հրապարակումների՝ այժմ այդ թիվը 10․000-ից էլ պակաս է։
Մինդեռ ըստ բրիտանական պարբերականի՝ իրականում Թուրքիայի իշխանությունները պարզապես ավելի քիչ թեստավորումներ են անցկացնում՝ փորձելով չվախեցնել հնարավոր զբոսաշրջիկներին և նպաստավոր պայմաններ ստեղծել տուրիզմի համար՝ հաշվի առնելով առաջիկա հանգստի սեզոնը։
Աղբյուրը նաև համոզմունք է հայտնել, որ Թուրքիայում, որը կորոնավիրուսի ամենաբարձր թվերի առումով աշխարհում 5-րդն է, իրականում մահվան դեպքերն էլ շատ ավելի շատ են, քան հրապարակվում է պաշտոնապես։ Մինչ օրս Թուրքիայի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի պատճառով գրանցված 45․186 մահվան դեպքի մասին։ Բայց նախորդ տարիների համեմատ՝ երկրում մահացությունների տարեկան միջին ցուցանիշն այս տարի 140․000-ով ավել է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |