Տարածաշրջան11:56, 24 Մայիս 2021
Ջրհեղեղի հետևանքով Նախիջևան-Թուրքիա մայրուղին պարալիզացվել է

Հայաստանի հետ սահմանակից ներկայիս Թուրքիայի Իգդիր նահանգի Արալըք շրջանում առատ տեղումների հետևանքով ջրհեղեղ է։ Այն ուղեկցվել է ուժգին քամիով, որի հետևանքով մի շարք բնակելի տների տանիքները պոկվել են, իսկ ծառերը՝ տապալվել։
Հեղեղումների պատճառով փակվել է Նախիջևան-Թուրքիա մայրուղին, որն անցնում է հիշյալ հատվածով։ Երթևեկությունը կաթվածահար է եղել։
Թուրքիայի փրկարար ծառայության ստորաբաժանումները ողջ գիշեր աշխատանքներ են իրականացնել, որպեսզի մայրուղին նորից բացվի և շահագործվի։
Նշվում է նաև, որ հորդառատ անձրև է տեղացել նաև Արարատ լեռան մոտ, որը ևս Իգդիրի նահանգի կազմում է։
Հիշեցնենք, որ երեկ Երևանում և մարզերում ևս ուժգին քամին մի շարք վնասներ էր պատճառել։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ ժամը 16։22-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել տարբեր հասցեներում քամու հետևանքների մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |