Իրավական16:39, 25 Մայիս 2021
«Լուսնից կախված մարդու» հեղինակին Թուրքիայում սպառնում է մինչև 11 տարվա բանտարկություն
Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանում քննվում է թուրք նկարչի դեմ հարուցված քրեական գործը։ Նա Թուրքիայի դրոշին ավելացրել էր կիսալուսնից կախված մարդու կերպարանք։
Ծաղրանկարի հեղինակ Օմուրջան Իչջանը չի ներկայացել դատական նիստին։ Իսկ դատավորը Թուրքիայի Միմար Սինանի համալսարանի գեղանկարչության ֆակուլտետի 3 դասախոսներից բաղկացած մասնագիտական խմբից փորձագիտական եզրակացություն է պահանջել՝ կողմնորոշվելու համար՝ տվյալ նկարը գեղագիտական արժեք ունի՞, թե՞՝ ոչ։
Ավելի վաղ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազության կողմից կազմված մեղադրական եզրակացությամբ արձանագրվել է, որ Ստամբուլի առափնյա շրջաններից մեկում տեղադրված գովազդային վահանակի ձախ կողմում՝ թուրք նկարիչ Դևրիմ Էրբիլի Ստամբուլի համայնապատկերի ֆոնին, նախապես պատկերված են եղել լուսին և աստղեր։ Ավելի ուշ այդ լուսնին ավելացվել է պարանոցից կախված մարդու կերպարանք։
Մեղադրական եզրակացության մեջ նշվել է, որ այդ պատկերի հեղինակ Իչջանը սոցցանցերում նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված վիրավորական նկարներ է հրապարակել։ Ելնելով վերոգրյալից՝ «պետության ինքնիշխանության սիմվոլները ծաղրելու» և «շարունակաբար ու հրապարակայնորեն հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով նկարչի համար 2 տարի 3 ամսից մինչև 11 տարի 2 ամիս ազատազրկման պահանջ է ներկայացվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
մայիսի 12-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահական կորտեժի ուղղությամբ վիրավորանքներ էին հնչեցվել:
Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:
«Լրագրողներ առաց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2024-ի զեկույցը, որտեղ անդրադառնում է լրագրության վիճակին Թուրքիայում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք պրոֆեսոր. «Եթե Թուրքիան շարունակի նման տեմպերով ծերանալ, ապա 2040-ին 65 և բարձր տարիքային խմբի քաղաքացիներն ավելի շատ կլինեն, քան մինչև 5 տարեկանները»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |