Իրավական18:18, 26 Մայիս 2021
Փայլանը՝ Սոյլուին. «Ե՞րբ եք դատարանին հայտնելու Դինքի սպանությունը կազմակերպած «համակարգի» մասին»
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի թուրքական «Habertürk» հեռուստաալիքին տված հարցազրույցին:
Սոյլուն համառոտ անդրադարձ էր կատարել Հրանտ Դինքի սպանության և դատավարության թեմային՝ այն անվանելով Թուրքիայի ամենակարևոր հարցերից մեկը:
Նա խոսել էր Դինքի սպանության գործում հանցագործներին օգնելու մեղադրանքով դատապարտված Էրհան Թունջելի և վերջերս սկանդալային հայտարարություններով Թուրքիայի ներքաղաքական կյանքը ցնցած քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերի կապի մասին: Սոյլուն. մանրամասներ չհայտնելով, հռետորական հարցեր էր տվել, թե ով է Թունջելին և Փեքերին գործընկերներ դարձրել, և թե ով կամ ինչ համակարգ էր Թունջելին վստահել Փեքերին:
Փայլանը այդ կապակցությամբ գրավոր հարցապնդում է ներկայացրել խորհրդարան՝ պահանջելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուից պատասխանել հետևյալ հարցերին.
1. Ինչու՞ դատարանին չեք հայտնել ձեր իմացած այն տեղեկությունները, որոնք վերաբերել են Դինքի սպանության հետ Սեդաթ Փեքերի կապին:
2. Ո՞վ և ո՞ր համակարգն է Էրհան Թունջելին վստահել Սեդաթ Փեքերին:
3. Ե՞րբ եք դատական համակարգին հայտնելու այն, ինչ գիտեք Դինքի սպանությունը կազմակերպած «համակարգի» մասին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հայտնի հանցավոր հեղինակություններից մեկը՝ Սեդաթ Փեքերը, որը թաքնվում է արտասահմանում վերջին երեք շաբաթվա ընթացքում ցնցել է Թուրքիան YouTube-ում տեղադրված մի շարք տեսանյութերով: Նա մեղադրանքներ է առաջադրում հայտնի թուրք պետական նախկին ու ներկա գործիչների դեմ, այդ թվում` սպանության, բռնաբարության, կոռուպցիայի և թմրանյութերի վաճառքի մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |