Հասարակական15:55, 27 Մայիս 2021
Թուրքիայում 4 ամսում 213 լրագրող դատարանի առաջ է կանգնել

2021թ. առաջին 4 ամսվա համար Թուրքիայում մամուլի և խոսքի ազատության ոտնահարումների վերաբերյալ զեկույց է հրապարակվել:
Զեկույցի համաձայն՝ 4 ամսվա ընթացքում Թուրքիայում 14 լրագրողի նկատմամբ հետաքննություն է սկսվել, 213 լրագրող դատարանի առաջ է կանգնել և 20 լրագրող դատապարտվել է 57 տարի 10 ամիս ազատազրկման:
Նշվում է, որ Թուրքիայում մամուլի և խոսքի ազատության վիճակը վատթարացել է մասնավորապես 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո և շարունակվում է մինչև այսօր:
Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ՄԻԵԴ-ի վիճակագրական և «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) հրապարակած տվյալներին:
Ըստ ՄԻԵԴ-ի տվյալների՝ Թուրքիան 2020թ. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածն ամենից շատ խախտած երկիրն է: Բացի այդ, RSF-ի միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2021թ. զեկույցի տվյալներով՝ Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով զբաղեցնում է 153-րդ տեղը։
Հաղորդվում է նաև, որ եթե տարեսկզբին բանտարկված լրագրողների թիվը 87 էր, ապա հաշվետու ժամանակահատվածում այդ թիվը նվազել է և հասել 68-ի: Զեկույցի տվյալներով, այս ցուցանիշը վերջին 5 տարիներին ամենացածրն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |