Իրավական17:36, 01 Հունիս 2021
Թուրքիայի ոստիկանությունը 13 տարում 92 անմեղ երեխա է սպանել
Թուրքիայում գործող «Baran Tursun» հիմնադրամի կազմած զեկույցի համաձայն՝ ոստիկանությունը 13 տարվա ընթացքում 404 անմեղ քաղաքացի է սպանել։ Նրանցից 70-ը եղել են կանայք, 92-ը՝ երեխաներ։
Զեկույցը չի վերաբերում երկրում տեղի ունեցած զինված բախումներին, այլ ներառում է խաղաղ պայմաններում ոստիկանության կողմից ոչ համաչափ ուժի կիրառման հետևանքով քաղաքացիների սպանության դեպքերը։
Նման ցուցանիշով Թուրքիան ոստիկաններին «սպանելու արտոնություն տված» երկրների շարքում առաջատարներից է։ Ուշագրավ, է որ այդ սպանությունների առթիվ հարուցված դատական գործերի հետաքննության ժամանակ մեղադրյալ ոստիկանները որպես կանոն պնդում են, որ «պարզապես իրենց մասնագիտական պարտքն են կատարել»՝ մոռանալով, որ ոստիկանի հրահանգներին չենթարկվող քաղաքացու վրա կրակելը իրենց ոչ թե առաջին անելիքն է, այլ պետք է կիրառվի միայն ամենածայրահեղ դեպքերում։
«Կյանքի իրավունքի ոտնահարում՝ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով․ նրանք պարտավոր չէին մեռնել» խորագրով զեկույցում ուշադրություն է հրավիրվել այն փաստին, որ փաստորեն, իրավասությունների չարաշահմամբ ոստիկանների կողմից իրականացված հանցանքների հետաքննողներն էլ դարձյալ ոստիկաններն են, ինչը նվազեցնում է այդ դեպքերի արդար հետաքննության հնարավորությունը։
Զեկույցում բերվել են բազմաթիվ օրինակներ, երբ ոստիկաններն անմեղ քաղաքացուն առանց պատճառի սպանելուց հետո դեպքը «բեմադրել» են իբրև ինքնասպանություն կամ սպանվածի կողքին զենք, թմրանյութ և այլ իրեր են դրել՝ այդպիսով կեղծելով փաստերը և կոծկելով սեփական հանցանքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |