Տնտեսական15:00, 02 Հունիս 2021
Թուրքիայում առնվազն 20 մլն մարդ չքավորության մեջ է ապրում
Թուրքիայում առնվազն 20մլն մարդ չքավորության մեջ է ապրում: Այս մասին ասվում է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայտարարության մեջ:
Ըստ HDP-ի աշխատանքային հանձնաժողովի տվյալների՝ վերջին շրջանում գործազուրկ դարձած մարդկանց վիճակագրությունը եթե կազմվի, ապա չքավորների թիվը Թուրքիայում կարող է հասնել 30 միլիոնի։
Նշվում է, որ Թուրքիայում 60մլն աշխատող մարդ ստանում է նվազագույն կաշխատավարձ կամ դրանից ավելի ցածր վարձատրություն: Նվազագույն աշխատավարձն էլ, ըստ վերոնշյալ հանձնաժողովի գնահատականների, չի բավարարում, որպեսզի մարդիկ կարողանան դուրս գալ չքավորությունից։
HDP-ի հայտարարության մեջ այս իրավիճակի պատասխանատու է համարվում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որի տնտեսական քաղաքականությունը վերջին 10 տարում ձևավորել է սպառողականության վրա հիմնված, դրսի ներդրումներից կախված տնտեսություն՝ ոչ բավարար արտադրողականությամբ ու աշխատատեղերով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |