Ցեղասպանություն14:31, 02 Հունիս 2021
Էրդողանը խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունից և Հայոց ցեղասպանությունից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել պետական «TRT» հեռուստաընկերությանը: Նա անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հունիսին 14-ին կայանալիք հանդիպմանը և արցախյան հիմնախնդրին: Նշել է, որ Բայդենի հետ հանդիպմանը նրան հարցնելու է թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության պատճառը:
Ըստ Էրդողանի՝ Բայդենից առաջ իրենք աշխատել են թե՛ դեմոկրատական և թե՛ հանրապետական կուսակցությունները ներկայացնող նախագահների հետ, որոնցից ոչ մեկի օրոք 2 երկրների միջև նման լարվածություն չի եղել: Բայդենին նախորդողների օրոք դժվարություններ չեն եղել նաև հանդիպումների և հեռախոսազրույցների կազմակերպման հարցում:
Նշելով, որ երկու երկրների լարվածության խորացման պատճառը Հայոց ցեղասպանության հարցն է, Էրդողանը հետևյալն է շեշտել. «Արդեն զզվել ենք՝ սպասելով, թե ամեն տարի ապրիլի 24-ին ԱՄՆ-ն հայերի վերաբերյալ ինչ կասի: Լավ, բան ու գործդ վերջացրել ես ու հայերի փաստաբանությո՞ւնը պիտի անես: Թողնենք այդ գործը պատմաբաններն անեն: Սա քաղաքական գործիչների գործը չէ, թող պատմաբանները, իրավագետները, մարդաբաններն աշխատեն, որից հետո մեր առջև դրված արդյունքի վերաբերյալ մենք էլ, որպես քաղաքական գործիչներ, անենք մեզ վիճակվածը: Սակայն այս պահին, երբ որևէ բան դեռ չկա, բռնում ու հարցը օրակարգ եք բերում»:
Թուրքիայի նախագահը, այնուհետև անդրադառնալով արցախյան հիմնախնդրին, հետևյալ պնդումներն է արել. «Տարիներ շարունակ Մինսկի եռյակը՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, Հայաստան-Ադրբեջան խնդիրը չկարողացան լուծել: Տարիներ անց, ի վերջո, Ադրբեջանն ինքն իր խնդիրը լուծեց (բառացի՝ ինքն իր պորտը կտրեց): Հիմա այստեղ ընդհանրապես որևէ կապ չունեցող Թուրքիային ինչպե՞ս եք այդ հարցի մեջ գցում: Եթե ինչ-որ բան ունեք ասելու, ինչ-որ բան կա, որ ցանկանում եք անել, եկեք, որպես ՆԱՏՕ-ում ձեր դաշնակից ու գործընկեր, ասեք՝ այսինչ բանն ենք ուզում անել, այնինչ բանն ենք ուզոմ անել և մենք էլ կխոսենք: Բայց նման բան չկա: Միանգամից ելնում և մեր առաջ դնում ես այսպես կոչված ցեղասպանության հարցն ու քո ուզած որոշումն ընդունում: Քեզ նախորդած ԱՄՆ ղեկավարները, ի՞նչ է, քո չափ չէին հասկանում էս գործից: Նրանցից ոչ մեկն այդ արտահայտությունը չի արել, մի մասը «Մեծ եղեռն» է ասել, մի մասն էլ՝ շատ այլ տարբեր բաներ, բայց ոչ երբեք այդ տերմինը»:
Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք «ցեղասպանություն» տերմինի կիրառումը բխում է այլ պատճառներից, Էրդողանը հետևյալ կերպ է պատասխանել.
«Մենք այդ ամենին արդեն վարժվել ենք, միշտ նման բաներ են անում: Թուրքիան գաճաճ պետություն չէ, մենք Թուրքիայի Հանրապետություն ենք: Նրանք, ովքեր Թուրքիային այս կերպ նեղն են գցում, կարևոր բարեկամ են կորցնում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |