Հասարակական17:47, 02 Հունիս 2021
Թուրքիայի բնակչության 4․46 տոկոսը սիրիացիներ են

Թուրքիայի միգրացիայի վերահսկման վարչությունը տվյալներ է հրապարակել երկրում սիրիացի փախստականների թվի վերաբերյալ։
Ըստ այդմ՝ սիրիացի գրանցված փախստականների թիվը Թուրքիայում հասել է 3մլն 672.646-ի: Այս ցուցանիշը կազմում է Թուրքիայի ընդհանուր բնակչության 4.46 տոկոսը:
Նշվում է, որ Թուրքիայում սիրիացի ներգաղթյալներից 1մլն 414.080-ը բնակվում են քաղաքներում:
Սիրիացիներն ամենից շատ բնակվում են Ստամբուլում (շուրջ 500.000, տեղի բնակչության 3.5 տոկոսը), իսկ Քիլիսում սիրիացի փախստականները թվով գերազանցում են տեղի բնակչությանը։
Ստամբուլից հետո ամենից շատ թվով սիրիացիներ բնակվում են Գազիանթեփում՝ 449․667 (տեղի բնակչության 21.56 տոկոս), Հաթայում՝ 435․699 (26.33 տոկոս), Շանլըուրֆայում՝ 423․711 (20.10 տոկոս), Քիլիսում՝ 105.006 (74.23 տոկոս):
Սիրիացիները ամենաքիչը բնակվում են Բայբուրթում՝ 24, Արդվինում՝ 38 և Դերսիմում՝ 43, Իգդիր`72 և Գյումյուշհանե՝ 88:
Հիշեցնենք, որ սիրիացի փախստականները Թուրքիա էին ներգաղթել Սիրիայում 2011թ. սկսված քաղաքացիական պատերազմի հետևանքով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |