Հասարակական17:12, 03 Հունիս 2021
Թուրքիայում վերջին սոցիոլոգիական հարցումները ազդարարում են Էրդողանի վարկանիշի կտրուկ անկում

Թուրքական «MetroPOLL» ուսումնասիրությունների կենտրոնը հետազոտություններ է անցկացրել հասարակության շրջանում՝ պարզելու համար, թե քաղաքացիներն ինչ վերաբերմունք ունեն նախորդ ընտրություններին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդած «Ջումհուր» (Ժողովուրդ) դաշինքի և ընդդիմադիր «Միլլեթ» (Ազգ) դաշինքի նկատմամբ։
Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ ընդիմադիր «Միլլեթ» դաշինքի վարկանիշը աճ է գրանցել, իսկ Էրդողանի գլխավորած «Ժողովուրդ» (Ջումհուր-Cumhur) դաշինքի վարկանիշը շարունակում է անկում ապրել։
Ըստ հարցումների՝ «Միլլեթ» դաշինքի վարկանիշը 43% է, իսկ «Ջումհուր» դաշնքինը՝ 38%:
Միայն ապրիլ-մայիս ամսվա ընթացքում իշխանական «Ժողովուրդ» դաշինքի վարկանիշը հետընթաց է արձանագրել 2.7 միավորով, իսկ ընդդիմադիր «Ազգ» դաշինքը 1.9 միավորով առաջընթաց է գրանցել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |