Հասարակական10:08, 03 Հունիս 2021
Թուրքիայում 2021թ. առաջին 5 ամսում տղամարդիկ 136 կին են սպանել

Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: Թուրքական Bianet լրատվական կայքը տվյալներ է հրապարակել 2021-ի մայիսին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ:
Նշվում է, որ Թուրքիայում մայիսին տղամարդիկ 18 կին են սպանել, որոնցից մեկը՝ սիրիացի արաբ:
Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում տղամարդիկ առնվազն մեկ երեխա են սպանել, 16 երեխայի բռնի շահագործել են, 67 կնոջ նկատմամբ բռնություն են կիրառել և 9 կնոջ էլ սեռական ոտնձգության են ենթարկել:
2021թ. առաջին 5 ամիսներին Թուրքիայում ընդհանուր առմամբ 136 կին են սպանել, 50 կնոջ նկատմամբ բռնություն գործադրել, 50 երեխայի նկատմամբ ոտնձգություն կատարել, 48 կնոջ բռնաբարել և առնվազն 320 նկատմամբ բռնություն կիրառել:
Հիշեցնենք, որ միայն 2020թ. Թուրքիայում տղամարդկանց կողմից 300 կին էր սպանվել, իսկ կասկածելի հանգամանքներում 171 կնոջ դի էր հայտնաբերվել: Ընդ որում հանցագործությունների մեծ մասը կատարվել էր տներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |