Մշակութային13:58, 07 Հունիս 2021
Թուրքիայում գտնվող 605-ամյա Արմաշի հայկական վանքը լքված և անմխիթար վիճակում է

Ներկայիս Թուրքիայի արևմտյան Իզմիթի շրջանում գտնվող 605-ամյա Արմաշի Չարխափան Սուրբ Աստվածածին հայկական վանքը լքված ու անմխիթար վիճակում է:
Աղյուսաշեն վանքի տարածքում, որտեղ 1889-ականներին կառուցվել է դպրատուն, այսօր կիսավեր է և ամբողջովին խոտերով ծածկված: Բացի այդ տեղի բնակիչները վանքի ողջ տարածքը աղբավայրի են վերածել:
Չնայած այս ամենին՝ բնակիչները ցանկանում են վերականգնել վանական համալիրը և այն վերածել զբոսաշրջային կենտրոնի: Նրանք այդ հարցով դիմել են Քոջաելիի քաղաքապետարան:
Թուրքական «NTV» լրատվական կայքը, անդրադառնալով վանքի ներկա վիճակին, հայտնել է, որ առաջիկայում սպասվում է վանքի կվերականգնում:
Աքմեշեի (Արմաշ) գյուղապետ Ռահիմ Վարոլը պատմել է, որ Արմաշի դպրատունը Թուրքիայի ամենահին դպրատներից մեկն է:
Վարոլի փոխանցմամբ՝ Աքմեշեի գործարարներից մեկի մեկենասությամբ վանքի տարածքում վերականգնման աշխատանքներ էին սկսվել, բայց հետո որոշ պատճառներով դադարեցվել:
Հիշեցնենք, որ Արմաշի Չարխափան Սուրբ Աստվածածին հայկական վանքը հիմնադրվել է 1416-ին: Մինչ Արմաշ գյուղի հիմնումը բնակավայրը եղել է հունաբնակ: 1416-ին հույները հրդեհել և լքել են այն, և այդտեղ են հաստատվել Մարաշից գաղթած ու հարևանությամբ ապաստանած հայերը: Տեղանունը «Մարաշի» տարափոխված վերաձայնությունն է:
Մինչև Կ. Պոլսի հայոց պատրիարքության ստեղծումը (1461) Արմաշի Չարխափան Ս. Աստվածածին վանք եղել է Արևելյան Թրակիայի վանական կենտրոնը: 18-րդ դարում վանքի տարածքում հիմնվել է մատենադարանի շենքը, իսկ 1804-ին Չակր Հասանն իր թշնամուն ապաստան տալու համար իբրև վրիժառություն ավերել է վանքը: 1820թ. վանքը վերակառուցվել է, 1864-ին ստեղծվել է տպարան: Կ. Պոլսի հայոց պատրիարք (1888–94) Խորեն Աշըգյանը չի հրաժարվել Արմաշի վանքը «թրքահայոց Վենետիկը» դարձնելու նվիրական ծրագրից և 1889-ին պատմական համալիրի տարածքում հիմնել է դպրատունը:
Արմաշի Չարխափան Սուրբ Աստվածածին վանքը եղել է նաև գրչության կենտրոն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |