Հասարակական11:49, 09 Հունիս 2021
ԱՄՆ-ն Թուրքիային հանել է կորոնավիրուսի առումով շատ վտանգավոր երկրների ցանկից

ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը նախօրեին մի շարք երկրների ու շրջանների հանել է կորոնավիրուսի տեսանկյունից 4-րդ աստիճանի վտանգավորություն ունեցող երկրների ցանկից:
Այդ երկրները, որոնց շարքում կա նաև Թուրքիան, տեղափոխվել են 3-րդ աստիճանի վտանգավորություն ներկայացնող երկրների ցուցակ: Թուրքիայից բացի այդ ցանկում կան այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ֆրանսիան, Կանադան, Մեքսիկան, Իսպանիան, Ուկրաինան, Շվեյցարիան և այլն:
ԱՄՆ-ի այս որոշումը հատկապես կարևոր է Անկարայի համար, քանի Թուրքիայում կորոնավիրուսի վերջին ալիքի ֆոնին մի շարք երկրներ սահմանափակել էին իրենց քաղաքացիների մուտքն այդ երկիր: Անկարան վերջին օրերին արդեն մի քանի երկիր (Ռուսաստան, Գերմանիա) պատվիրակություն է ուղարկել՝ բանակցելու Թուրքիայի հետ զբոսաշրջության ոլորտը նորից ակտվացնելու համար:
Նշենք, որ 2019-ին 40 մլն զբոսաշրջիկ ընդունած Թուրքիան 2020-ին համաճարակային իրավիճակով պայմանավորված ընդունել էր ընդամենը 16 մլն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |