Քաղաքական11:35, 09 Հունիս 2021
Reuters. Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել է պաշտպանել ու գործարկել Քաբուլի օդանավակայանը
Թուրքիան առաջարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ անդամ մյուս երկրների ուժերի դուրսբերումից հետո զորք ուղարկել այդ երկիր՝ պաշտպանելու և գործարկելու Քաբուլի միջազգային օդանավակայանը: Այս մասին հայտնել է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը՝ հղում անելով թուրքական և ամերիկյան իր աղբյուրներին:
Նշվում է, որ ամերիկացի պաշտոնյաները ողջունել են Թուրքիայի առաջարկը և հավելել, որ այս քայլը կարող է նաև մեղմացնել թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները:
Թուրք պաշտոնյաները հայտարարել էին, որ Անկարան նման առաջարկով հանդես էր եկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, երբ ԱՄՆ-ն և նրա գործընկերները համաձայնության էին եկել մինչև սեպտեմբերի 11-ն Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ծրագրի շուրջ:
«Աֆղանստանում մեր մնալը կախված է պայմաններից։ Որո՞նք են մեր պայմանները: Քաղաքական, ֆինանսական ու լոգիստիկ աջակցությունը: Այս պայմանների կատարման դեպքում մենք կմնանք Քաբուլի միջազգային օդանավակայանում»,-հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |