Մշակութային13:49, 10 Հունիս 2021
Թուրքական կայք․ «Հայկական կոնյակի շնորհիվ է ապահովվել Յալթայի կոնֆերանսի դրական արդյունքը»
Թուրքական «Timetürk» լրատվակայքը հայկական մշակույթի և մասնավորապես գինեգործության վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել։ Նախ պատմական ակնարկով տեղեկություններ է հայտնում ավելի քան 5 հազար տարի առաջ հայ ժողովրդի ձևավորման մասին։ Նշվում է, որ շումերական գրավոր աղբյուրներում, Աստվածաշնչում հիշատակվում է Արատտա անունով հնագույն պետության մասին, որը նույնանում է Արարատ - Հայաստանի հետ։
Այնուհետև թուրքական աղբյուրը հղում է անում բրիտանական «The Telegraph» պարբերականին, որտեղ անդրադարձ է կատարվել հայկական գինեգործությանը։
«Հայերը գինեգործությամբ զբաղվող ամենահին ազգն են աշխարհում։ Որպես ապացույց բրիտանական թերթը նշում է, որ «Արենի 1» քարանձավային համալիրում հայտնաբերվել են 6000 տարվա վաղեմության գինեգործության հետքեր։ Թերթը նաև հիշեցնում է, որ հայերը քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն ընդունած առաջին ազգն են։ Հայաստանում բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր կան և դժվար է որոշել, թե դրանցից որն է ամենահոյակերտը»։
Հոդվածում նշվում է նաև, որ Հայաստանից դուրս ավելի շատ հայեր են ապրում, քան երկրի ներսում։ «1915թ․ տեղի ունեցած դեպքերը միլիոնավոր հայերի ստիպել են գաղթել այլ երկրներ, իսկ հետո այդ երկրներում խոշոր հայկական համայնքներ են ստեղծվել», - գրում է TimeTurk-ը՝ ընդգծելով, որ Հայաստանից դուրս առնվազն 5․6 մլն հայ է բնակվում։
«Հայաստանը Շերի, Անդրե Աղասիի, Սերժ Թանկյանի, Քարդաշյանի նման հայտնի անձանց հայրենիքն է։ Հայաստանում հավատում են, որ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին։ Այժմ Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռը Հայաստանի ազգային խորհրդանիշներից մեկն է և սուրբ լեռ է համարվում»։
Աղբյուրը նաև նշում է, որ Հայաստանի մայրաքաղաքն աշխարհի ամենահին քաղաքներից է՝ 29 տարով Հռոմից մեծ։ Իսկ հայկական լավաշ հացը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում։
«Հայկական կոնյակը համտեսած անձանց թվում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը։ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը 2-րդ աշխարհամարտի տարիներին տասնյակ արկղերով հայկական կոնյակ էր ուղարկում Չերչիլին։
Նույնիսկ վարկած կա, որ Յալթայի կոնֆերանսի արդյունքները մեծ չափով պայմանավորված են հայկական կոնյակի և գինու ազդեցությամբ։ Այս մասին «The Telegram»-ը գրում է․ «Չերչիլը, Ստալինն ու ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը պատերազմից հետո Եվրոպայի զարգացման ուղիները քննարկելու նպատակով հանդիպեցին Ղրիմում։ Յալթայի կոնֆերանսի դրական արդյունքն ապահովվեց հայկական կոնյակի և գինու շնորհիվ։ Չերչիլի օգնականներից մեկը հետագայում պատմել է, որ վարչապետը այնքան շատ կովկասյան խմիչքներ էր խմել, որ ցանկացած խելամիտ մարդու կարող էր մեղմացնել»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |