Քաղաքական18:03, 15 Հունիս 2021
Էրդողանն ու Ալիևը Շուշիում հռչակագիր են ստորագրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բռնազավթված Շուշիում ստորագրել են «Շուշիի հռչակագիր» կոչվող մի փաստաթուղթ։
Այն ստորագրելուց հետո Ալիևը հայտարարել է, որ «Շուշիի հռչակագրում» հղում է կատարվում 100 տարի առաջ ստորագրված Կարսի պայմանագրին։
Էրդողանն էլ հայտնել է, որ ամենասեղմ ժամկետներում Շուշիում կբացվի Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն։
Հռչակագրում մասնավորապես ասված է․
«Կողմերը, բազմակողմանի ուսումնասիրելով Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների զարգացման և խորացման հեռանկարները, հայտարարում են․
-Ադրբեջանը բարձր է գնահատում այն աջակցությունը, որը Թուրքիան ցուցաբերել է Հայաստանի 30-ամյա բռնազավթմանը վերջ տալու և տարածքների ազատագրելու հարցում։
-Կողմերը շեշտում են, որ կարևոր է Թուրքիայի մասնակցությունը ազատագրված տարածքներում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությանը:
-Կողմերը միմյանց անհրաժեշտ օգնություն են ցուցաբերելու, եթե որևէ երրորդ երկիր սպառնա կամ հարձակում իրականացնի կողմերից մեկի անկախության կամ տարածքային ամբողջականության նկատմամբ»։
«Շուշիի հռչակագրում» ընդգծվել է, որ Թուրքիայի նկատմամբ Հայաստանի «անհիմն պնդումները», պատմությունը խեղաթյուրելուն ուղղված նախաձեռնությունները վնասում են տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը:
«Հռչակագրում» նշվել է, որ «Թուրքիան ու Ադրբեջանը միացնող Զանգեզուրի միջանցքի բացումը և Նախիջևան-Կարս երկաթուղին կնպաստեն հարաբերությունների առավել ակտիվացմանը»:
«Շուշիի հռչակագրի» մեջ նշվում է նաև, որ կողմերի Անվտանգության խորհուրդները ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ կանոնավոր կերպով համատեղ նիստեր կանցկացնեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |