Քաղաքական11:43, 16 Հունիս 2021
Ընդդիմադիր գործիչն Էրդողանին խորհուրդ է տվել դիմել բժշկի
Հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ կայացել էր Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի հանդիպումը։
Հանդիպումից առաջ Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայի վերաբերյալ Էրդողանն ասել էր․ «Սա մեզ համար շատ ցավոտ գործընթաց էր։ Մենք չենք կարող այս հարցն անտեսել ու օրակարգ չբերել, դա ճիշտ չի լինի, որովհետև Թուրքիան պատահական երկիր չէ: Հուսով եմ (Բայդենի հետ) այնպիսի հանդիպում կլինի, որը մոռացության կմատնի ապրիլի 24-ը»։
Մինչդեռ Բայդենի հետ շուրջ 90 րոպե տևած հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ Հայոց ցեղասպանության թեմային որևէ անդրադարձ չի եղել․ «Փառք Աստծո, ընդհանրապես օրակարգ չի եկել»։
Էրդողանի այս հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել թուրքական մամուլում և ընդդիմադիր քաղաքական շրջանակներում:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ, երկրի նախագահի նախկին թեկնածու, այժմ «Հայրենիք» (Memleket) կուսակցության հիմնադիր Մուհարեմ Ինջեն կոշտ է արձագանքել Էրդողանի հիշյալ հայտարարությանը:
Ինջեն, իր կուսակցության Քարաբյուքի նահանգային գրասենյակի բացման արարողության ժամանակ անդրադառնալով Բայդեն-Էրդողան հանդիպմանը, ասել է.
«Հանդիպումից մեկ օր առաջ ասել էիր, որ ցավում ես ապրիլի 24-ին ԱՄՆ-ի կողմից այսպես կոչված Հայոց ցեղասպանության ճանաչման համար ու իբր այդ հարցն անպայման օրակարգ էիր բերելու: Լրագրողները հետո հարցնում են, թե արդյոք ապրիլի 24-ի հարցը հայտնվել է օրակարգում, պատասխանում է. «Փառք Աստծո, ընդհանրապես օրակարգում չի հայտնվել»: Այսինքն կարծես մենք մեղավոր ենք ու փառք Աստծո ճեղքել ենք, գործը փրկել ենք»:
Ինջեն, շարունակելով քննադատությունները, Էրդողանին խորհուրդ է տվել բժշկի դիմել:
«Եթե ասում ես՝ «Փառք Աստծո, որ ապրիլի 24-ի իրադարձություններն օրակարգ չեկան», կարծում եմ՝ դա քաղաքականության գործ չէ, դա բժշկության գործ է, դիմեք բժշկի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |