Քաղաքական12:13, 17 Հունիս 2021
Սոցհարցում Թուրքիայում.«Եթե հիմա ընտրություններ լինեն, կքվեարկե՞ք Էրդողանի օգտին»
Թուրքիայում իշխանամերձ «ORC» հետազոտական ընկերությունը հունիսի 8-14-ը հարցում է իրականացրել՝ փորձելով պարզել՝ ինչ արդյունքներ կլինեն երկրում, եթե այս կիրակի անցկացվեն ընտրություններ։
Սոցհարցումն անցկացվել է Թուրքիայի 12 նահանգում և 30 խոշոր քաղաքներում, որին մասնակցել է 8․350 մարդ: Հարցվածների 49.2 տոկոսը կողմ է արտահայտվել արտահերթ ընտրությունների անցկացմանը:
«Եթե այս կիրակի ընտրություններ լինեն, կքվեարկե՞ք Էրդողանի օգտին» հարցին ի պատասխան, հարցվածների 44.2 տոկոսը պատասխանել է՝ ոչ, 42.8 տոկոսը՝ այո, իսկ 13 տոկոսը՝ դեռ չի կողմնորոշվել:
Ըստ սոցհարցման՝ Թուրքիայի 4 հիմնական կուսակցությունների հանրային աջակցությունն այս պահի դրությամբ այսպիսին է.
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն (AKP-ԱԶԿ) – 33,9%
Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (CHP-ԺՀԿ) - 25.3%
Ազգայնական «Լավ» կուսակցություն (İP) - 12%
Աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ - MHP) - 10.4%
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (HDP-ԺԴԿ) - 8.1%
Այն հարցին, թե որն է Թուրքիայի ամենակարևոր խնդիրներց մեկը, մասնակիցների 47.8 տոկոսը նշել է «տնտեսությունը», 16.5 տոկոսը՝ «գործազրկությունը», իսկ 13.2 տոկոսը՝ «կորոնավարակը»:
«Ի՞նչ է Ստամբուլի ջրանցքը» (Kanal) հարցին ի պատասխան՝ հարցվածների 15.4 տոկոսն ասել է, որ այն հեռուստալիք է (Televizyon kanalı), իսկ 47.8 տոկոսը նշել է, որ չգիտի դրա մասին:
Այն հարցին, թե արդյոք վստահում են Թուրքիայի արդարադատությանը, հարցվածների 74.9-ը «ոչ»պատասխանն է տվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |