Տարածաշրջան11:09, 18 Հունիս 2021
Էրդողանն ու Բայդենը համաձայնության են հասել Քաբուլի օդանավակայանի հարցում
ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները համաձայնության են հասել, որ Թուրքիան առաջատար դեր կստանձնի Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման հարցում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
Թուրք-ամերիկյան բանակցությունները պայմանավորված են եղել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմամբ:
Անկարան ցանկություն էր հայտնել ամերիկյան զորքի դուրսբերումից հետո անվտանգություն ապահովել Քաբուլի օդանավակայանում։
«Նախագահները հստակ հայտարարել են, որ Թուրքիան առաջատար դեր կունենա Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովելու գործում։ Մենք այժմ ուսումնասիրում ենք, թե դա ինչպես կարող է իրականացվել»,- նկատել է Սալիվանը:
Միաժամանակ նա հայտնել է, որ երկու նախագահները համաձայնության չեն եկել Թուրքիայի կողմից գնված ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցում, որոնք, ինչպես հայտնի է, լուրջ ճգնաժամ են առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։
ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի դեմ՝ մեկ անգամ ևս կոչ անելով չգործարկել ռուսական ՀՕՊ համակարգերը, քանի որ ըստ ԱՄՆ-ի՝ դրանք վտանգ են ներկայացնում ՆԱՏՕ-ի անվտանգության համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
AFAD-ի համաձայն՝ երկրակեղևը ցնցվել է Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |