Հասարակական13:55, 18 Հունիս 2021
Ռուսաստանը հնարավոր է վերսկսի չվերթները դեպի Թուրքիա

Ռուսական կողմը հայտարարել էր, որ համաճարակային իրավիճակի անորոշությամբ պայմանավորված չեղարկվում են դեպի Թուրքիա թռիչքները։ Այնուհետև ռուսական «S7» և «Aeroflot» ավիաընկերություններն ամբողջությամբ չեղարկեցին ամառային սեզոնի բոլոր թռիչքները և դադարեցրեցին տոմսերի վաճառքը։
Հեղինակավոր «Forbes» ամսագրին մոտ կանգնած երկու աղբյուր հայտնում է, որ Ռուսաստանը հնարավոր է հուլիսի 1-ից վերսկսի Թուրքիայի հետ չվերթները:
Այդ աղբյուրներից մեկը հայտնում է. «Կարծես թե անվտանգ է սկսել թռիչքները դեպի Թուրքիա, որտեղ համավարակի դեպքերի թվի վերաբերյալ ցուցանիշներն արդեն կայունացել են: Հնարավոր է, որ շաբաթվա ընթացքում 7 չվերթ իրականացվի»:
Նշվում է, որ չվերթների վերսկսման ուղղությամբ պահանջները ներկայացվել են, սակայն ռուս պաշտոնյաները դեռևս վերջնական որոշում չեն կայացրել:
Հունիսի 17-ին Ռուսաստանից մասնագետների խումբ է մեկնել Թուրքիա՝ համավաճարակի հետ կապված իրավիճակն ուսումնասիրելու: Մասնագետների այցից հետո պարզ կդառնա՝ արդյոք կվերսկվեն Թուրքիայի հետ թռիչքները, թե ոչ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում ռուս զբոսաշրջիկների ունեցած դերակատարումը չափազանց կարևոր է և նման որոշման հետևանքով Թուրքիայում այս ոլորտը մեծ վնաս կարող է կրել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |