Ղարաբաղ11:29, 25 Հունիս 2021
Էրդողանն ու Պուտինը քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարմանն առնչվող հարցեր
Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հունիսի 20-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրն ու 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության պայմանների կատարմանը վերաբերող հարցեր:
Ըստ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարության՝ Էրդողանը Պուտինին տեղեկացրել է «Շուշի կատարած այցի ընթացքում իր տեսած ավերածությունների մասին, որոնք իրականացվել են հայերի կողմից»:
Նշվում է նաև, որ Էրդողանը Պուտինի հետ զրույցում շեշտել է, թե «Հայաստանն արդեն պետք է կենտրոնանա խաղաղության ու համագործակցության վրա և ամբողջովին կատարի եռակողմ հայտարարության պայմանները»:
Կրեմլից արված հայտարարության մեջ էլ այս թեմայով ասված է, որ Թուրքիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման ապահովմանն ուղղված ռուսական ջանքերին:
Զրույցի ընթացքում վերահաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը՝ ելնելով տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների տնտեսական զարգացման և վերականգնման շահերից:
Դրական է գնահատվել ռազմական գործողությունների և կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։
Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում Թուրքիայի զինանձնակազմի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |