Հասարակական14:35, 28 Հունիս 2021
Թուրք գրող. «Էրդողանի լրագրողները կամ ձեռքերի վրա են, կամ ոտքերի տակ»։

«Times» ամսագրի, «Guardian» թերթի և «Թուրքիայի լրագրողների միության» կողմից տարվա ֆոտոլրագրող ճանաչված հայտնի թուրք լուսանկարիչ Բյուլենթ Քըլըչի նկատմամբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման փաստը թուրքական մամուլում մեծ աղմուկ է բարձրացրել։
Քըլըչը հունիսի 26-ին Ստամբուլում կազմակերպված «պատվո երթը» լուսանկարելիս ենթարկվել է ոստիկանական բռնության։ Չորս ոստիկաններ նրան գետնին են պառկեցրել, նրանցից մեկն անգամ ոտքը լրագրողի կոկորդին է դրել։ Տեսարանը պատկերող լուսանկարը արագորեն տարածվել է համացանցում։
Ինքը՝ Բյուլենթ Քըլըչը, միջադեպը պատմել է հետևյալ կերպ․ «Ոստիկաններից մեկը ոտքով կոկորդս էր սեղմում, շունչս կտրվում էր։ Այնտեղ փորձում էին լրագրող սպանել»։ Իսկ Թուրքիայի ներքին գործերի փոխնախարարներից մեկը երեկ սոցցանցերում կատարած մի գրառմամբ տեղի ունեցածը բոլորովին արտասովոր կամ բռնության կիրառում չի համարել․ «Չթույլատրված ցույցի ժամանակ ոստիկանությանը դիմադրողներին ձերբակալելը բռնություն չէ», -պնդել է պաշտոնյան։
Միջադեպին անդրադարձել է նաև թուրք գրող և լրագրող Մուրաթ Յեթքինը՝ իր «Էրդողանի լրագրողները կամ ձեռքերի վրա են կամ ոտքերի տակ» հոդվածով։ Ըստ հեղինակի՝ Թուրքիայում լրագրողների նկատմամբ խտրականությունը միշտ եղել է, բայց «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) իշխանության գալուց հետո այդ խտրականությունն ավելի համակարգված վիճակի է հասել։ «Տարբերությունն այն է, որ և ձեռքերի վրա պահվողները, և ոտքերի տակ գտնվողները շատ քիչ էին, և դա այնպիսի համակարգված տեսք չուներ, ինչպես այսօրվա Թուրքիայում է», - գրում է Յեթքինը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |