Հասարակական15:24, 29 Հունիս 2021
Կեսարիայի «Սուլթանական եղեգնուտ» արգելոցը թռչունների դրախտավայր է

Թուրքիայի Կեսարիա նահանգում գտնվող Սուլթան Սազլըղը («Սուլթանական եղեգնուտ») ազգային այգին 2020 թվականին արգելոցի կարգավիճակ է ստացել։
Էրջիես լեռան լանջերին գտնվող արգելոցի անունը գալիս է օսմանյան սուլթան Մուրադ 4-րդի ժամանակներից։ 1636 թվականին Երևանի դեմ արշավող սուլթան Մուրադը 3 ամիս կանգ է առել այդ վայրում։ Տարածքը տարբեր ժամանակներում նաև եղել է օսմանյան սուլթանների որսատեղին։
Արգելոցն աչքի է ընկնում մարդու հասակից բարձր եղեգներով ու թռչունների մեծ բազմազանությամբ։ Կեսարիայից 75կմ հեռավորության վրա գտնվող շուրջ 40․000 հեկտար մակերեսով այդ վայրում թռչունների 301 տեսակ է ապրում։
Արգելոցին կից գործում է նաև «Թռչունների թանգարան», որտեղ ներկայացված են 40 տեսակ թռչունների կրկնօրինակ –արձանները։ Բացի այդ, զբոսաշրջիկներն այդտեղ հնարավորություն ունեն մանրամասն տեղեկություններ ստանալ թռչունների բոլոր տեսակների մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |