Տնտեսական13:55, 30 Հունիս 2021
Թուրքիան ամենաշատը արտահանում է Գերմանիա, ամենաշատը ներմուծում՝ Չինաստանից

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել արտաքին առևտրի ծավալների մասին։ Ըստ այդմ՝ 2021թ․ մայիսին Թուրքիայից կատարված արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 65.7 տոկոսով՝ կազմելով 16 մլրդ 498 մլն դոլար, իսկ հունվար-մայիս ժամանակահատվածում արտահանումն աճել է 38.3 տոկոսով՝ հասնելով 85 մլրդ 209 մլն դոլարի։ Իսկ այլ երկրներից Թուրքիա կատարված ներմուծումը հունվար-մայիս ժամանակահատվածում աճել է 25.2 տոկոսով՝ կազմելով 103 մլրդ 485 դոլար։ Մասնավորապես մայիսին Թուրքիայի ներմուծման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 54 տոկոսով՝ կազմելով 20 մլրդ 627 մլն դոլար։
Տարեսկզբի 5 ամսում Թուրքիայից ամենաշատ արտահանումը կատարվել է գերմանական շուկա։ Հունվար–մայիս ժամանակաընթացքում Թուրքիայից Գերմանիա է արտահանվել 7 մլրդ 683 մլն դոլարի ապրանք։ Նշենք, որ 2020թ․ առաջին 5 ամսում ևս Թուրքիայից ամենաշատ արտահանում կատարվել էր Գերմանիա։
Արտահանման ծավալներով Գերմանիային հաջորդում են՝ ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը, Իտալիան և Իսպանիան:
Իսկ ամենաշատ ներկրումները Թուրքիան կատարել է Չինաստանից: Միայն մայիսին այդ երկրից Թուրքիա կատարված ներմուծումը կազմել է 2 մլրդ 633 մլն դոլար):
Ներմուծման ծավալներով Չինասատանին հաջորդում են Ռուսաստանը (2 մլրդ 62մլն դոլար) Գերմանիան, (1 մլրդ 783 մլն դոլար) և ԱՄՆ-ն (951 մլն դոլար):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |